Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 | Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.3-ի համար նախատեսված թիրախները համապատասխանեցնել այս պահին ուժի մեջ մտած կառավարության որոշումների հետ, մասնավորապես՝ մինչև 2023 թ. նախատեսել առնվազն մեկ կենտրոնի ստեղծում։ | Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարության խմբագրված տարբերակում անճշտությունները շտկվել են։ | |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 | Հավելված 3-ի 77D բջջի «հաշմանդամների» բառը փոխել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, իսկ «հաշմ.» բառերը՝ «հաշմանդամություն» բառով։ | Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարության խմբագրված տարբերակում անճշտությունները շտկվել են։ | |
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 | Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.4-ի՝ 2023 թվականի թիրախը չի համապատասխանում ծրագրի նպատակներին։ | Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարության խմբագրված տարբերակում անճշտությունները շտկվել են։ |