Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։

Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։

Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։

Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։

 

  • Քննարկվել է

    28.06.2022 - 14.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8279

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.4-ի՝ 2023 թվականի թիրախը չի համապատասխանում ծրագրի նպատակներին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Հավելված 3-ի 77D բջջի «հաշմանդամների» բառը փոխել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, իսկ «հաշմ.» բառերը՝ «հաշմանդամություն» բառով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.3-ի համար նախատեսված թիրախները համապատասխանեցնել այս պահին ուժի մեջ մտած կառավարության որոշումների հետ, մասնավորապես՝ մինչև 2023 թ. նախատեսել առնվազն մեկ կենտրոնի ստեղծում։

Տեսնել ավելին