«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
14.07.2022
Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.4-ի՝ 2023 թվականի թիրախը չի համապատասխանում ծրագրի նպատակներին։
Լրամշակման փուլում է
5 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1 |
Անհրաժեշտությունը |
||||||
|
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը, արդյունքային շրջանակը, մշտադիտարկման և գնահատման ծրագիրը և ֆինանսական շրջանակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի 1-ին կետի։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ |
||||||
2 |
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները |
||||||
|
Հայաստանի Հանրապետությունը միջին եկամուտ ունեցող երկրների վերին խմբում է, որը վերջին տասնամյակների սոցիալ-տնտեսական բարեփոխումների արդյունքում արձանագրել է երկրում աղքատության մակարդակի զգալի կրճատում և մարդկային կապիտալի նշանակալի զարգացում։ Սակայն վերջին տարիների կրկնակի ճգնաժամերը՝ համավարակը և պատերազմը, ու դրանց հաջորդած քաղաքական-տնտեսական ցնցումներն իրենց բացասական ազդեցությունն են թողել զարգացման միտումների վրա՝ դանդաղեցնելով աղքատության նվազեցման տեմպերը, սրելով մարդկանց խոցելիությունն ու անհավասարությունները և վտանգելով մարդկային կապիտալի զարգացման ձեռքբերումները: Մասնավորապես՝ 2020 թ․-ին ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ նվազեց 7․4%-ով։ 2021 թ․-ին տնտեսությունը սկսեց որոշակիորեն վերականգնվել՝ գրանցելով 5․7% ՀՆԱ աճ։ 2020 թ․-ին սկսված գնաճը, որի ամենաբարձր արժեքը արձանագրվել էր 2021 թ․-ի նոյեմբերին (9.6% նախորդ տարվա նույն ժամանակահավածի համեմատ), սկսեց կայուն նվազել՝ 2022 թ․-ի փետրվարին հասնելով 6․5%-ի։ Ըստ Համաշխարհային բանկի գնահատումների (The World Bank, 2022)՝ ՀՀ կառավարության կողմից վարված ճկուն մակրոտնտեսական և ֆիսկալ քաղաքականության շնորհիվ 2021 թ․-ին երկրում աղքատության մակարդակի աճը ցածր էր կանխատեսվածից։ Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունը դեռևս առերեսվում է երկրում սոցիալ-տնտեսական զարգացումը և աշխարհաքաղաքական կայունությունը խաթարող մի շարք ներքին և արտաքին մարտահրավերների, որոնց շարքում են ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք էական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Արդյունքում, 2022 թ․-ի համար կանխատեսվում է 1․2% տնտեսական աճ, մինչդեռ մինչև հակամարտության սկիզբը կանխատեսումը 5․3% էր։ Ակնկալվում է, որ դանդաղ տնտեսական աճի հետևանքով կնվազեն պետական եկամուտները և կմեծանա պետական ծախսերի բեռը՝ հատկապես ընդլայնվող սոցիալական աջակցության պայմաններում։ Միաժամանակ, 2020 թ․-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվում է շուրջ 20,000 տեղահանված անձ, որոնց համար կայուն եկամտի աղբյուրների ստեղծումը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրումը շարունակում են մնալ առաջնահերթ խնդիրների շարքում: Վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև համակարգի զարգացմանը զուգընթաց ի հայտ եկած համակարգային խնդիրները զգալի բացասական ազդեցություն են թողնում աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի վրա, որոնք ընդհանրացված են ստորև։
|
||||||
3 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
||||||
|
Ռազմավարության մեթոդաբանական հիմքը ՀՀ վարչապետի 2021 թ․ դեկտեմբերի 30-ի N 1508-Լ որոշմամբ հաստատված «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգն» է, համաձայն որի՝ սույն Ռազմավարությունը ոլորտային, միջին մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է։ Ռազմավարությունը սահմանում է սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ ըստ ժամանակացույցի։ Բարեփոխումների մանրամասն նկարագիրը, գործողությունների մակարդակի տրոհումը տրվելու է Ռազմավարության ընդունումից հետո՝ համապատասխան ենթառազմավարություններով ու ռազմավարական այլ փաստաթղթերով։ Նախագծի շրջանակներում կարևորվել են 3 գերակա ուղղություններ՝
1. Ամրապնդել աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի դերն աշխատանքի խրախուսման, զբաղվածության խթանման և աղքատության նվազեցման հարցում։ 2. Բարելավել սոցիալական երաշխիքների, աջակցության և ծառայությունների տրամադրման արդյունավետությունը, ծածկույթն ու չափը, ներառյալ՝ արտակարգ իրավիճակներում։ 3. Կատարելագործել աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ և մասնագիտական ներուժը։ Նախագիծը նպաստելու է ՀՀ կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը առավել համակարգված ձևաչափով։ |
||||||
4 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
||||||
|
Նախագիծը մշակել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ռազմավարության մշակման աշխատանքներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ «Պրիզմա» և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունների միջոցով։ Ռազմավարությունը մշակման տարբեր փուլերում քննարկվել է շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զարգացման գործընկերների ու այլ գերատեսչությունների հետ։ |
||||||
5 |
Ակնկալվող արդյունքը |
||||||
|
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարությամբ սահմանվել է հետևյալ տեսլականը․ աշխատանքի խթանում՝ կյանքի բոլոր փուլերում մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով , սոցիալապես արդար, արդյունավետ և ճգնաժամային վերափոխումներին դիմակայուն միջավայր՝ կանխարգելիչ, կարիքին և իրավունքին համահունչ աջակցությամբ և ապահովությամբ: Նախագծով հաստատվող Ռազմավարության նպատակներն են՝ 1. Ապահովել երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ և միջավայր 2. Խրախուսել արժանապատիվ աշխատանքը, խթանել զբաղվածությունը և ապահովել իրավունքին համահունչ երաշխիքներ, կարիքահենք և թիրախային աջակցություն 3. Ապահովել տարեցների սոցիալ-տնտեսական, մտավոր, ֆիզիկական ակտիվության համար նպաստավոր պայմաններ և տրամադրել սոցիալական երաշխիքներ 4. Ապահովել սոցիալական պաշտպանության համակարգի նախաձեռնողականությունը, արդյունավետությունը, դիմակայունությունը, արագ արձագանքման կարողությունը՝ մասնագիտական բարձր ներուժի, ժամանակակից տեխնոլոգիաների և փաստահենք կառավարման միջոցով Ռազմավարության արդյունքային շրջանակը կառուցված է հետևյալ տրամաբանությամբ․ տեսլականի իրագործման համար սահմանվել են ռազմավարական նպատակներ և դրանցից բխող մասնավոր նպատակներ։ Ռազմավարական ու մասնավոր նպատակների իրագործման արդյունքները ներկայացված են համապատասխանաբար ազդեցության և վերջնարդյունքի ցուցիչների տեսքով։ Մասնավոր նպատակները տրոհված են ծրագրերի, որոնք առաջիկայում համապատասխանեցվելու են բյուջետային ծրագրերին։ Ծրագրերի արդյունքները ներկայացված են միջնարդյունքի ցուցիչներով։ Ռազմավարության ցուցանիշները թվային արտահայտությամբ ներկայացված են Հավելված 3-ում։ |
||||||
6 |
Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը |
||||||
|
Նախագծի ֆինանսական շրջանակը ներկայացված է Հավելված 4-ում, որի հիման վրա կապահովվի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջետային հայտերի համապատասխանեցում։ |
||||||
7 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ |
||||||
|
Ռազմավարությունը նախանշում է առաջիկա 5 տարվա համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները, հետևաբար վերջինիս հայեցակարգային շրջանակն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության առաջնահերթություններով, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով, տեղական ու միջազգային գործընկերների հետ համագործակցության համաձայնագրերով, փոխըմբռնման հուշագրերով, ինչպես նաև հաշվի է առնում ոլորտում ընթացիկ համակարգային բարեփոխումներն ու առկա տեղական և միջազգային փորձն ու գիտելիքը։ Ռազմավարությունը մասնավորապես համահունչ է՝ ▪ ՀՀ 2050 վերափոխման ռազմավարությանը, ▪ Կայուն զարգացման նպատակներին, ▪ Ոլորտին առնչվող վավերացված կոնվենցիաներին և միջազգային գործընկերների հետ համագործակցության համաձայնագրերին, ▪ ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրին, ▪ Այլ գերատեսչությունների կողմից մշակված, ոլորտին առնչվող ռազմավարական փաստաթղթերին և բարեփոխումներին։ ՀՀ 2050 վերափոխման ռազմավարություն․ Ռազմավարության կարևորագույն շեշտադրումներից է կյանքի ողջ ընթացքում մարդկային կապիտալի զարգացման միջոցով աշխատանքի խթանումը, որը պայմանավորված է վերափոխման ռազմավարության «հաղթահարենք աղքատությունը աշխատանքով» դրույթով և նպաստելու է նրան, որ մարդն ունենա իր ստեղծարար ներուժը զարգացնելու և աշխատանքի միջոցով իրացնելու հնարավորություններ։ Սույն Ռազմավարության նպատակների իրականացումը նպաստելու է նաև Վերափոխման Ռազմավարության 4-րդ և 5-րդ մեգանպատակներին, քանի որ ապահովելու է պետական հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ, ինչպես նաև խթանելու է բազմազավակ կանանց և տղամարդկանց աշխատելու և զարգանալու համար հավասար նպաստավոր պայմաններ։ Կայուն զարգացման նպատակներ․ Սույն Ռազմավարությունը նպաստելու է ՀՀ-ի հանձնառությանը՝ հասնելու ԿԶՆ-երին։ Այս առաջընթացը չափելի դարձնելու համար Ռազմավարության նպատակների արդյունքային շղթան և հատկապես մշակված չափորոշիչները էապես պայմանավորված են ԿԶՆ-երով և միջազգայնորեն կիրառվող թիրախներով։ Մասնավորապես՝ սույն Ռազմավարության հաջող իրականացումը խթանելու է 1-5, 8, 10, 13 և 16-րդ ԿԶՆ-երը։ Միջազգային կոնվենցիաներ և համագործակցություն․ Սույն Ռազմավարության հայեցակարգային շրջանակը համաշունչ է և հաշվի է առնում ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով սահմանված հիմնարար դրույթները, մասնավորապես՝ ▪ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ▪ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, ▪ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, ▪ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, ▪ Նվազագույն տարիքի մասին ԱՄԿ կոնվենցիան, ▪ Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին ԱՄԿ կոնվենցիան, ▪ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին կոնվենցիան, ▪ Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման մասին ԱՄԿ կոնվենցիան, ▪ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան։ Ռազմավարությունը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի, համաձայն որի՝ «աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվելու է ոլորտի առկա խնդիրներին համալիր արձագանքող ռազմավարական փաստաթղթի հիման վրա»։ Ռազմավարությամբ սահմանված տեսլականն ու նպատակները, թիրախային արժեքները բխում են կառավարության ստանձնած հանձնառություններից։ Ի լրումն վավերացված կոնվենցիաների՝ սույն Ռազմավարության բովանդակությունն ու առաջարկված մոտեցումները հաշվի են առել աշխատանքի և սոցիալական պաշտպանության այլ միջազգային նորմեր, ինչպիսիք սահմանված են, օրինակ՝ ▪ Սոցիալական պաշտպանության (նվազագույն ստանդարտներ) մասին № 102 կոնվենցիայում, ▪ Աշխատանքի վիճակագրության մասին կոնվենցիայում, ▪ Ոլորտին վերաբերող այլ միջազգային հայտարարագրերում։ Ռազմավարության հայեցակարգային շրջանակը պայմանավորված է նաև Հայաստանում գործող միջազգային զարգացման գործակալությունների և կազմակերպությունների հետ կնքած համագործակցության համաձայնագրերով, ինչպիսիք են՝ Եվրոպական Միության և ՀՀ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակը», Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ առկա «Հայաստանի Հանրապետությանը ուղղակի տրամադրվող աջակցության» համաձայնագրերը, և այլն։ |
Քննարկվել է
28.06.2022 - 14.07.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 8285
Տպել14.07.2022
Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.4-ի՝ 2023 թվականի թիրախը չի համապատասխանում ծրագրի նպատակներին։
14.07.2022
Հավելված 3-ի 77D բջջի «հաշմանդամների» բառը փոխել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, իսկ «հաշմ.» բառերը՝ «հաշմանդամություն» բառով։
14.07.2022
Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.3-ի համար նախատեսված թիրախները համապատասխանեցնել այս պահին ուժի մեջ մտած կառավարության որոշումների հետ, մասնավորապես՝ մինչև 2023 թ. նախատեսել առնվազն մեկ կենտրոնի ստեղծում։