Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 60-րդ կետի 5-րդ ենթակետի «խթանել» բառը փոխել «ապահովել» բառով։ Պետության՝ ընտանիքում ապրելու իրավունքի պարտավորությունը չի կարող փոխարինվել խթանման պարտավորությամբ, ուստի անհրաժեշտ է երաշխավորել հաստատությունների փակումը և երեխաների դուրսբերումը հաստատություններից։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 60-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «Շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում» բառերը։ Անկախ կյանքի ծառայությունները չեն կարող ներդրվել հաստատություններում, քանի որ դրանք իրարամերժ երևույթներ են, և անկախ կյանքին պատրաստող փոխակերպման ծառայությունները պետք է լինեն բացառապես հաստատություններից դուրս։ Առաջարկը չի ընդունվել, նախատեսվող ծրագրի նպատակը շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաներին պատրաստելն է չափահաս դառնալուն պես հաստատությունից դուրս անկախ կյանքի։ Ուստի դիտարկումը հասկանալի չէ։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Ողջունելի է հավելված 1-ի 60-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթը, որով կառավարությունը շարունակելու է իր՝ մանկատան սաներին բնակարանային պայմաններով ապահովելու որդեգրված մոտեցումը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 61-րդ կետից հանել 5-րդ ենթակետը։ Անհրաժեշտ է առաջնորդվել իրավական որոշիության սկզբունքով և չկիրառել անհասկանալի ձևակերպումներ՝ միատեսակ ընկալումն ապահովելու համար: Առաջարկը չի ընդունվել, հավելված 3-ով նշված է, որ հենակետային ցուցիչի բացակայության պայմաններում դժվար է սահմանել թիրախային ցուցիչ, ուստի, իբրև 2023 թ․-ի առաջին միջոցառում, նախատեսվում է հաշվարկել հենակետային արժեքը և սահմանել թիրախային ցուցանիշը։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 61-րդ կետի 13-րդ ենթակետում անհրաժեշտ է տարանջատել խնամատարության և որդեգրման ցուցանիշները՝ հաշվի առնելով որդեգրման միջազգային մոտեցումները, խնամատարության և որդեգրման համակարգերի իրարից չափազանց տարբեր լինելը։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 80-րդ կետից հանել 6-րդ ենթակետը։ Ենթակետը չի համապատասխանում մասնավոր նպատակին, քանի որ ուղղակիորեն չի նպաստելու ընտանիքների դիմականություանն ու ինքնաբավությանը։ Ենթակետում կիրառված են սխալ և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին հակասող եզրեր, մասնավորապես՝ խոսքը ոչ թե գնահատման համակարգի «ֆունկցիոնալ» լինելու մասին է, այլ «ֆունկցիոնալության գնահատման»։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, Ռազմավարության խմբագրված տարբերակում արդեն իսկ կատարվել են վերաձևակերպումներ։ Մասնավորապես՝ Ռազմավարական նպատակ 2-ի 2.3. Անկախ ապրելակերպի և լիարժեք մասնակցության խթանման ծրագրով սահմանվել է, որ՝ «Կիրարկվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդել»։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 80-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «համայնքային փոքր տների և» բառերը։ Համայնքային փոքր տունը մարդու՝ բնակարանի իրավունքի ապահովման հնարավոր տարբերակներից ընդամենը մեկն է, որը կիրառվում է հնարավոր այլ ձևերի անհնարինության պարագայում և բոլոր անձանց՝ համատեղ բնակության վերաբերյալ իրազեկ համաձայնությամբ։ Առաջարկը չի ընդունվել։ Համայնքային փոքր տները, բացի բնակարանի իրավունքի հնարավոր տարբերակ լինելուց, նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ապահովում է անհրաժեշտ պայմաններ ինքնուրույն որոշումներ կայացնելու, համայնքային ծառայություններից օգտվելու համար։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 82-րդ կետից հանել 20-րդ ենթակետը, քանի որ հստակ հասկանալի չէ «գործազրկության ապահովագրական մոդել» եզրը։ Նախագծի մեկ այլ կետում կիրառվել է «գործազրկությունից ապահովագրություն» եզրը, սակայն ոչ բավարար մանրամասնությամբ, ուստի այն չի կարող համարվել որպես ցուցիչ։ Առաջարկը չի ընդունվել։ Գործազրկության ապահովագրությունը սոցիալական պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկն է։ Սույն Ռազմավարությամբ պետությունը ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու ԵԽ Վերանայված սոցիալական խարտիայի պահանջները և մինչև 2026 թ․-ը ներդնելու ապահովագրական համակարգ։ Համակարգը դեռևս մշակման փուլում է, և առավել մանրամասն նկարագրվելու է մշակվող Զբաղվածության ռազմավարությունում։ Բարձրացված մտահոգությունը հասկանալի չէ։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 82-րդ կետից հանել 21-րդ ենթակետը՝ հաշվի առնելով վերևում նշված առաջարկի հիմնավորումները։ Առաջարկը չի ընդունվել, դիտարկումը հասկանալի չէ։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 89-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ծառայություններն ուղղված են միայնակ տարեցներին, այսինքն՝» բառերը։ Վերջինս կբացառի մեկ նախադասությունում իրար հակասող մտքերի առկայությունը, քանի որ նախադասության սկզբում նշվում է, որ բոլոր ծառայություններն ուղղված են միայնակ տարեցներին, իսկ երկրորդ մասում նշվում են նաև տարեցների այլ խմբեր։ Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարության խմբագրված տարբերակում արդեն իսկ ձևակերպումը փոխվել է հետևյալ կերպ․ «Գործող համակարգում մինչ օրս տարեցներին տրամադրվող բոլոր սոցիալական ծառայություններն ուղղված են տարեցների սահմանափակ խմբերի, և ծառայությունների տրամադրման հիմքում դրված է մարդու` որոշակի սոցիալական խմբին պատկանելու հանգամանքը (միայնակությունը, անժառանգ լինելը, անօթևանությունը և այլն)։ Արդյունքում, բացակայում է բոլոր տարեցներին միտված սոցիալական քաղաքականությունը»։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 89-րդ կետի 8-րդ ենթակետը վերաշարադրել՝ հստակեցնելով «ճգնաժամային իրավիճակներ» եզրը։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան հստակեցումներ։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 89-րդ կետի 9-րդ ենթակետի «և ներառականության ապահովման» բառերը փոխել «ապահովման և ներառման» բառերով։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան խմբագրումներ։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 94-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «(խնամքի փոքր տներ) և մասնագիտացված խնամքի (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար),» բառերը։ Համայնքային ծառայությունները չեն սահմանափակվում խնամքի փոքր տներով կամ մասնագիտացված խնամքի ծառայություններով, ուստի մասնավորեցումն անհարկի է։ Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ. «Հատուկ խնամքի կարիք ունեցող տարեցների համար ներդրվելու են խնամքի համայնքային տարբեր ծառայություններ, այդ թվում՝ ճգնաժամային օգնության կենտրոններ, մասնագիտացված խնամքի և այլ ծառայություններ։»։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 6-րդ բաժնում առկա չեն դրույթներ աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգերում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման, սոցիալական ոլորտի հանրային ծառայողների (հատկապես քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների) բարեվարքության ապահովման, բիզնեսի և սոցիալական պաշտպանության հարաբերությունների կարգավորման, ոլորտային իրավական կարգավորումների պարզեցման և հանրային կրթության վերաբերյալ։ Որպես առանձին հիմնախնդիր ռազմավարությարձանագրված չէ երեխաների, այդ թվում՝ երեխաների ապօրինի որդեգրումների հիմնախնդիրը՝ որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման առավել ցայտուն օրինակ։ Առաջարկը չի ընդունվել։ Կոռուպցիոային և հակակոռուպցիոն միջոցառումներին անդրադարձ է կատարվում Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, իսկ հանրային ծառայողների բարեվարքությանը, ծառայությունների որակի բարելավմանը թվայնացման միջոցով և այլ միջոցառումներին՝ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ։ Ինչ վերաբերում է երեխաների ապօրինի որդեգրումների խնդրին, ապա հիմնահարցը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Միաժամանակ, Ռազմավարությամբ սահմանված է, որ քայլեր են ձեռնարկվելու որդեգրումների գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 111-րդ կետի 11-րդ ենթակետի «հասանելիություն» բառը փոխել «և այլ ձևաչափերով հրապարակվող բովանդակության մատչելիություն» բառերով։ Հավելված 1-ի 7-րդ բաժնում բացակայում են դրույթներ մասնակցային մշտադիտարկման և գնահատման վերաբերյալ։ Անհրաժեշտ է առանձին կետով անդրադառնալ հանրության տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերին։ Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարության խմբագրված տարբերակում արդեն իսկ նախատեսված է հետևյալ դրույթը՝ «118. Ռազմավարության ընթացիկ մշտադիտարկման և գնահատման աշխատանքներում կարևորվելու է հատկապես ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի, ինչպես նաև սոցիալական գործընկերության հարթակի մասնակիցների ներգրավվածությունը»։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 9-րդ բաժնում որպես ռիսկ նկարագրել հանրային ծառայողների շրջանում՝ ռազմավարության նկատմամբ վստահության պակասը։ Առաջարկը չի ընդունվել։ «Համակարգի ներքին դիմադրություն» ռիսկը կարող է նաև հետևանք լինել փաստաթղթի նկատմամբ անվստահությամբ։ Սակայն կարծում ենք, որ նման խնդիր առկա չէ, քանի որ փաստաթուղթը մշակվել է համակարգի քաղծառայողների ակտիվ ներգրավմամբ։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ում բացակայում է անդրադարձը մարդու բնակարանային իրավունքին, ինչը խիստ մտահոգիչ է Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակարանային ապահովման հասանելիության, ոլորտում գործող խտրական օրենսդրության և համայնքում ապրելու համար առկա շատ սահմանափակ աջակցության միջոցների վերաբերյալ մտահոգության համատեքստում։ Առաջարկը չի ընդունվել։ Ռազմավարական նպատակ 2-ի 2.5. ԿԴԻՀ և խոցելի ընտանիքներին սոցիալական, ժամանակավոր և մատչելի բնակապահովման ծրագրով նախատեսվում է այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացում։ Ուստի, մտահոգությունը անհասկանալի է։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ում անդրադառնալ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների բարեփոխման հարցերին։ Առաջարկը չի ընդունվել, 55-րդ և 57-րդ պարբերություններում անդրադարձ կատարված է։
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ում անդրադառնալ տեղական սոցիալական ծրագրերի համակարգի զարգացմանը։ Առաջարկը չի ընդունվել։ Ռազմավարության բոլոր նպատակներում արդեն իսկ անդրադարձ է կատարվում հմայնքային սոցիալական ծրագրերին, համայնքահենք ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Առաջարկում ենք վերոնշյալ առաջարկների ընդունելի լինելու պարագայում համապատասխան փոփոխություններ անել նախագծի բոլոր հավելվածներում։ Առաջարկն ընդունվել է։
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 3-ի 5C բջջից հանել «1-3 կարգի հաշմանդամություն ունեցող՝ 0.00%» բառերը։ Ցուցիչը վերաբերում է երեխաներին, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերը վերաբերելի են բացառապես չափահասներին (ինչի պատճառով տվյալը 0.00% է), ուստի պետք է դիտարկել «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի տվյալը։ Առաջարկն ընդունվել է, փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող երեխա» բառակապակցությամբ։
22 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 3-ի 33D բջջի «1-3րդ կարգի հաշմանդամ» բառերը փոխել «1-3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով։ Անհրաժեշտ է առաջնորդվել օրենսդրությամբ ամրագրված և ընդունելի սահմանումներով։ Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարության խմբագրված տարբերակում անճշտությունները շտկվել են։
23 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 3-ի 33D բջջի «Հաշմանդամների» բառը փոխել «Հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։ Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարության խմբագրված տարբերակում անճշտությունները շտկվել են։
24 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 3-ի միջնարդյունքային ցուցիչ 2.2.4.1-ը ենթակա է վերաշարադրման, քանի որ հասկանալի չէ առնչությունը ծրագիր 2.2.4-ի հետ։ Առաջարկը չի ընդունվել։ Հաշմանդամության նպաստն անձի սոցիալական երաշխիք է։ Միաժամանակ, առաջարիկված ցուցանիշը ԿԶՆ ցուցանիշ է։ Մեկնաբանությունը հասկանալի չէ։
25 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.2-ը (անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց թվի փոփոխություն նախորդ տարվա համեմատ) ենթակա է վերաշարադրման, քանի որ ռազմավարության տեքստում առկա չէ ցուցիչի հետ կապված որևէ միջոցառում, կարող է մեկնաբանվել տարբեր կերպ պարզ չլինելու պատճառով։ Անընդունելի է նաև «Վերափորձաքննության իրականացում, 15%-ով նվազում» թիրախի սահմանումը։ Առաջարկն ընդունվել է։ Կատարվել են համապատասխան փոփոխություններ։