Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար:
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարտին Մնացականյան 01.03.2022 15:37:49 | Կարծում եմ հետևյալ նախադասությունը ճշգրտման կարիք ունի՝ "իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք՝ առանց համահեղինակների կամ ԱՌՆՎԱԶՆ մեկ՝ առավելագույնը 5 համահեղինակ ունեցող՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:" Բացի այդ, առաջարկում եմ վերանայել առանց համահեղինակ հոդվածների պահանջը, քանի որ շատ ամսագրեր հոդվածը ընդունելուց առաջ պահանջում են առնվազն 1 համահեղինակի առկայություն, որը ունի գիտական կոչում։ | Ընդունվել է | Հոդվածը շարադրվել է հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու՝ իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք՝ (համահեղինակությամբ կամ առանձ) հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը: |
2 | Gurgen Grigoryan 01.03.2022 16:08:50 | Առաջարկում եմ հանել առանց համահեղինակ հոդվածների սահմանափակումը, քանի որ դա հնարավորություն չի տալիս որպես հեղինակ ներառել գիտական ղեկավարին։ Ավելին՝ շատ դեպքերում "լուրջ" հոդվածները պահանջում են առնվազն 2 տարբեր դիսցիպլինայի մասնագետի/հեղինակի համատեղ աշխատանք։ Փաստորեն, այսպիսի հոդվածները տվյալ դեպքում կբացառվեն։ Կամ գոնե առաջարկում եմ ներառել հետևյալ նախադասությունը՝ "մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն 1՝ առանց համահեղինակության կամ առնվազն 2՝ համահեղինակությամբ, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար առնվազն 2՝ առանց համահեղինակության կամ 1 առանց համահեղինակության և 2 համահեղինակությամբ կամ 4 համահեղինակությամբ հրապարակված գիտական հոդվածներ ունենալու", որը նախորդ տարվա նմանատիպ նախագծում էր ներառված։ | Մասամբ է ընդունվել | Հոդվածը շարադրվել է հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու՝ իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք՝ (համահեղինակությամբ կամ առանձ) հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը: |
3 | Էմմա Եղիազարյան 01.03.2022 17:05:42 | Հարգելի ԿԳՄՍՆ, Խնդրում եմ հաշվի առնել, որ գրեթե բոլոր (եթե ոչ հենց բոլոր) ամսագրերը անգամ ընթացք չեն ուզում տալ այն հոդվածներին որոնց հեղինակը միայն բակալավրիատի/մագիստրատուրայի ուսանող է եւ ակնկալում են առնվազն 1 գիտական թեկնածուի կամ դասախոսի առկայություն հեղինակների ցանկում։ | Ընդունվել է | Հոդվածը շարադրվել է հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու՝ իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք՝ (համահեղինակությամբ կամ առանձ) հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը: |