ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2022 թ. № --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2140-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
- տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում առնվազն մեկ՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու, կամ
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու՝ իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք՝ (համահեղինակությամբ կամ առանձ) հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:
- Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումների համար մագիստրատուրայի կրթական ծրագրով տարկետում ստացած լինելու դեպքում նույն նշանակալի նվաճումները չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքացուն ասպիրանտուրայի կրթական ծրագրով տարկետում տալու համար:»,
2) հավելվածի 9.1-րդ կետում «դիմորդ հանդիսանալու հանգամանքը» բառերից հետո լրացնել «համալսարանի կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված» բառերը,
3) ուժը կորցրած ճանաչել նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանող ձևը,
4) հավելվածի 11-րդ կետում «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և» բառերը հանել,
5) հավելվածի 12-րդ կետում «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «մինչև հոկտեմբերի 30-ը ամփոփում է պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տվյալները և մեկամսյա ժամկետում» բառերը),
6) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ընթացքում:»,
14) 16-րդ կետում՝ «14-րդ կետում» բառերը փոխարինել «10-րդ կետում» բառերով:
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը հաստատելու մասին» N 2140-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: