ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (ստորև՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է մրցույթ անցկացնելու ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Ներկայումս մրցույթներին հնարավոր է մասնակցել նաև հայտ-պարտավորագրերի առկայությամբ, որի համար անհրաժեշտ է երթուղային ցանցը կազմակերպող մարմին ներկայացնել սեփականության իրավունքով ձեռք բերվող ավտոբուսների ընդհանուր արժեքի 100 տոկոս գումարի չափով երաշխիք և ձեռք բերվող ավտոբուսի ընդհանուր արժեքի 15 տոկոսի չափով գումար, որը, օրինակ միասնական երթուղիների համար հայտարարված մրցույթների դեպքում բավականին մեծ գումար է և լրացուցիչ խոչընդոտ մրցույթների մասնակցության հայտեր ներկայացնել պատրաստվողների համար: Արդյունքում հայտարարված բազմաթիվ մրցույթներ հայտարարվում են չկայացած, իսկ երթուղիները շարունակվում են սպասարկվել արդեն հնացած և մաշված ավտոտրանսպորտային միջոցներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրամշակել առկա կարգավորումները:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվում է հստակեցնել մրցույթներին հայտ-պարտավորությամբ ներկայացվող փաստաթղթերի ցանկը և մրցույթ անցկացնելու գործընթացը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:
- Ակնկալվող արդյունքը.
Ուղևորափոխադրումների բնագավառում մրցակցության աստիճանի բարձրացման և ներդրումների խթանումը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: