«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ
31.07.2021
Ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշմամբ սահմանված կարգը չի կարող ապահովել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների միջմարզային, ներմարզային և ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ընտրության արդյունավետ գործընթացը: Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային կանոնավոր փոխադրումներին ներկայացվող մոտեցումները ուղևորահոսքի մեծությունից, աշխարագրությունից և կանոնավոր փոխադրումների ձևավորման մյուս անհրաժեշտ պայմաններից ելնելով պետք է լինեն տարբեր, ինչը չի ապահովում վերը նշված մրցութային կարգը: Նման մրցութային կարգով փոխադրողի ընտրությունը կարող է հաջորդ 10 տարվա ընթացքում կանոնավոր փոխադրումների ձախողման պատճառ հանդիսանալ: