Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծում առաջարկում ենք. 1. Վերանայել ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ին «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետը՝ համապատասխանեցնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է սահմանել մրցույթում ներկայացվող տրանսպորտային միջոցներում ներառվող հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսների նվազագույն քանակը, սակայն վերը նշված որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները որոնք ապահովում են տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում են հանձնաժողովները: Միաժամանակ նշված խնդիրը «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանութուն» ՀԿ-ն քննարկել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանութուն» ՀԿ-ի նախագաին 2021 թվականի ապրիլի 14-ի N 01/13.4/1557-21 գրությամբ հայտնել է, որ. բարձրացված խնդրի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով՝ համապատասխան ավտոբուսների նվազագույն քանակը սահմանելու լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ որոշմամբ սահմանված Կարգով՝ այդ հանձնաժողովին: Մինչդեռ, Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ բարձրացված հարցի կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որով առաջարկվել է ապահովել իրավական ակտերի համապատասխան դրույթների համապատասխանությունը գործնականում խնդիրներից խուսափելու համար: Ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ին «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994 որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի և Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանության հարցի քննարկման արդյունքում Որոշումը լրամշակվել է և սահմանված կարգով կներկայացվի հաստատման: Սակայն փաստացի կարելի է արձանագրել, որ Որոշումը ոչ լրամշակվել, ոչ էլ սահմանված կարգով ներկայացվել է հաստատման, ավելին, անգամ Որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն նախատեսելու դեպքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի նախատեսում կարգավորել վերը նշված խնդիրը:
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրված հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար» պայմանը հստակեցման կարիք ունի, ինչ հաշվեհամարի մասին է խոսքը, կամ ինչպիսի հաշվարկի արդյունքում է ընտրվել 1.5 տոկոս երաշխիքը: Կամ «երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին» կամ «Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին» դրույթներից ենթադրվում է, որ 1.5 տոկոս երաշխիքը հետ է վերադարձվում փոխադրողին, սակայն անհասկանալի է ինչու դրույթը նման խմբագրությամբ չի շարադրվում, առաջարկությունը վերաբերվում է նաև Ձև N 12-ին:
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ մրցույթի մասնակցության համար ներկայացվող ֆինանսական պայմանները և պահանջները չեն կարող սահմանվել կառավարության որոշմամբ:
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Խնդրահարույց ենք համարում՝ - Հայտ-պարտավորությամբ սահմանվող «ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքված ժամանակացույցի» դրույթը, ժամանակացույցի կնքման հայեցողական մոտեցումը համարում ենք անընդունելի: - «Ավտոբուսներ արտադրող գործարանի պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝ ավտոբուսների տեխնիկական բնութագրի և գնի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև մատակարարման ժամկետները սահմանող փաստաթուղթ» դրույթը, կարծում ենք, որ տնտեսվարող սուբյեկտները, ինչպես մատակարարը, այնպես էլ ձեռքբերողը ցանկություն չեն ունենա հայտարարելու ավտոբուսների ձեռքբերման գինը: Իսկ մրցույթի մասնակցի շահերից է բխում հայտարարել ավտոբուսների ձեռքբերման ցածր արժեք, որպեսզի երաշխիքային գումարի չափը պակաս լինի, արդյունքում կունենանք՝ տնտեսության ստվերային աճ: Միաժամանակ կարծում ենք, որ մրցույթ անցկացնող մարմինը բազմաթիվ դեպքերում չի ունենա հնարավորություն ստուգել ներկայացված տվյալները:
5 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Առաջարկում ենք կարգում սահմանել ուղևորահոսքի փոփոխության (աճ կամ նվազում) դեպքում, երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցների ավելացման կամ նվազեցման պայմանները:
6 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Առաջարկում ենք մրցույթի մասնակցության պարտադիր պայման սահմանել մասնակցի կողմից փոխադրավարձի ձևավորման հաշվարկի ներկայացումը, և սահմանել փոխադրավարձի ձևավորման մեթոդաբանությունը: Տվյալ մեթոդաբանությունը կարող է հիմք հանդիսանալ նաև ներհամայնքային փոխադրումների դեպքում ավագանու կողմից փոխադրավարձի սահմանման համար:
7 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Սահմանել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող օպերատորին ներկայացվող պահանջները:
8 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Միաժամանակ առաջարկում ենք սահմանել ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքվող սպասարկման, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքվող ծառայություններ մատուցելու պայմանագրերի օրինակելի ձևը, պայմանները և պայմանագրի արժեքը՝ հիմք ընդունելով մատուցվող ծառայությունների ծավալը:
9 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Մրցութային կարգով ոչ բոլոր հնարավոր սցենարներն են հաշվի առնված, օրինակ դիտարկենք դեպք երբ նույն երթուղու կամ երթուղիների համախմբի սպասարկման համար դիմել են երկու տնտեսվարող՝ մեկը մրցույթին մասնակցում է հայտ-պարտավորությամբ, իսկ մյուսը՝ հանձնաժողովի փաստացի գնահատմանն է ներկայացնում տրանսպորտային միջոցներ, երկու տնտեսվարողներն էլ հավաքում են հավասար միավորներ, հարց է առաջանում արդյոք փաստացի տրանսպորտային միջոցները գնահատմանը ներկայացրած փոխադրողը չպետք է ունենա առավելություն, թե կարող է վիճակահանությամբ հաղթի այն մասնակիցը, որը հանդես է գալիս հայտ-պարտավորությամբ: Արդյունքում ուղևորները ամիսներ շարունակ պետք է սպասեն տրանսպորտային միջոցների ներկրմանը, իսկ մյուս փոխադրողի տրանսպորտային միջոցները ենթարկվեն պարապուրդի:
10 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.07.2021 17:17:29 Ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշմամբ սահմանված կարգը չի կարող ապահովել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների միջմարզային, ներմարզային և ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ընտրության արդյունավետ գործընթացը: Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային կանոնավոր փոխադրումներին ներկայացվող մոտեցումները ուղևորահոսքի մեծությունից, աշխարագրությունից և կանոնավոր փոխադրումների ձևավորման մյուս անհրաժեշտ պայմաններից ելնելով պետք է լինեն տարբեր, ինչը չի ապահովում վերը նշված մրցութային կարգը: Նման մրցութային կարգով փոխադրողի ընտրությունը կարող է հաջորդ 10 տարվա ընթացքում կանոնավոր փոխադրումների ձախողման պատճառ հանդիսանալ: