Հիշել նախագիծը

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նարինե Մովսիսյան 06.07.2020 11:01:07 Որոշման #1 կետում, ինչպես նաև Հավելվածի տեքստում հստակեցնել ՙՙանձանց՚՚ սահմանումը որպես ՙՙիրավաբանական և ֆիզիկական անձանց՚՚. 1. Հաստատել ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը` համաձայն հավելվածի:
2 Նարինե Մովսիսյան 06.07.2020 11:27:00 Ըստ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի իրականացման Ուղեցույցի, ծխախոտային արտադրատեսակների, կամ դրանց փոխարինիչների բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունները պետք է կատարվեն ԱՀԿ ստանդարտներին (ISO Standard 17025) համապատասխանող լաբորատորիաներում: Միևնույն ժամանակ, առողջապահական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինները` այդ հետազոտությունների համապատասխանությունը հաստատելու նպատակով անհրաժեշտ է օգտագործեն անկախ լաբորատորիաներ, որոնց գործունեությունը նույնպես համապատասխանում է նշված ստանդարտներին: Տես՝ WHO Framework Convention on Tobacco Control: guidelines for implementation Article 5.3; Article 8; Articles 9 and 10; Article 11; Article 12; Article 13; Article 14. 2013 edition. Հետևաբար, առաջարկում եմ Հավելվածը լրացնել համապատասխան կետերով: