Հիշել նախագիծը

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայացվող նախագծով կարգավորվում են ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու պահանջներին վերաբերող հարաբերությունները:

Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության, օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի և բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին տեղեկատվության հանրայնացման հիմնական նպատակն է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և օգտագործման ընթացքում արտազատվող նյութերի առողջությանը հասցվող վնասների, կախվածության առաջացման և մահացու վտանգի վերաբերյալ հանրության իրազեկումը:

  • Քննարկվել է

    26.06.2020 - 12.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9666

Տպել

Առաջարկներ`

Նարինե Մովսիսյան

06.07.2020

Ըստ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի իրականացման Ուղեցույցի, ծխախոտային արտադրատեսակների, կամ դրանց փոխարինիչների բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունները պետք է կատարվեն ԱՀԿ ստանդարտներին (ISO Standard 17025) համապատասխանող լաբորատորիաներում: Միևնույն ժամանակ, առողջապահական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինները` այդ հետազոտությունների համապատասխանությունը հաստատելու նպատակով անհրաժեշտ է օգտագործեն անկախ լաբորատորիաներ, որոնց գործունեությունը նույնպես համապատասխանում է նշված ստանդարտներին: Տես՝ WHO Framework Convention on Tobacco Control: guidelines for implementation Article 5.3; Article 8; Articles 9 and 10; Article 11; Article 12; Article 13; Article 14. 2013 edition. Հետևաբար, առաջարկում եմ Հավելվածը լրացնել համապատասխան կետերով:

Նարինե Մովսիսյան

06.07.2020

Որոշման #1 կետում, ինչպես նաև Հավելվածի տեքստում հստակեցնել ՙՙանձանց՚՚ սահմանումը որպես ՙՙիրավաբանական և ֆիզիկական անձանց՚՚. 1. Հաստատել ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը` համաձայն հավելվածի:

Տեսնել ավելին