Add to favourites
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նարինե Մովսիսյան 06.07.2020 11:01:07 | Որոշման #1 կետում, ինչպես նաև Հավելվածի տեքստում հստակեցնել ՙՙանձանց՚՚ սահմանումը որպես ՙՙիրավաբանական և ֆիզիկական անձանց՚՚. 1. Հաստատել ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը` համաձայն հավելվածի: | ||
2 | Նարինե Մովսիսյան 06.07.2020 11:27:00 | Ըստ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի իրականացման Ուղեցույցի, ծխախոտային արտադրատեսակների, կամ դրանց փոխարինիչների բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունները պետք է կատարվեն ԱՀԿ ստանդարտներին (ISO Standard 17025) համապատասխանող լաբորատորիաներում: Միևնույն ժամանակ, առողջապահական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինները` այդ հետազոտությունների համապատասխանությունը հաստատելու նպատակով անհրաժեշտ է օգտագործեն անկախ լաբորատորիաներ, որոնց գործունեությունը նույնպես համապատասխանում է նշված ստանդարտներին: Տես՝ WHO Framework Convention on Tobacco Control: guidelines for implementation Article 5.3; Article 8; Articles 9 and 10; Article 11; Article 12; Article 13; Article 14. 2013 edition. Հետևաբար, առաջարկում եմ Հավելվածը լրացնել համապատասխան կետերով: |