Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջի կատարմամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը համագործակցելով էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց հետ համակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգի   զարգացման պլանավորումը, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը, էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը, էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները, էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

էլեկտրաէներգետիկական համակարգի   զարգացման պլանավորումը, կառավարումը  ինչպես նաև  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր  և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունները կարգավորման և կարգավարման առումով, բարելավման կարիք ունեն:   Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը գործնականում վերլուծելով և գնահատելով գործող ցանցային կանոնները, ինչպես նաև   Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջից ելնելով լրամշակել է Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնների նախագիծը, որը համապատասխանեցված է  էլեկտրաէներգետիկական շուկայի արդի պահանջներին և կարող է ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի՝ էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման կայանքների կառավարմանը, հաշվառմանը և զարգացմանը, ինչպես նաև համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է կանոնակարգել Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը, կարգավորել Էլեկտրաէներգետիկական համակարգում Համակարգի օպերատորի, Արտադրողների, այդ թվում՝ Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Երաշխավորված մատակարարի, Բաշխողի, Շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների և Հայտատուի գործունեությունը, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, ինչը հնարավորություն կընձեռի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև ապահովել հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը: 

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն, համագործակցելով էլեկտրաէներգետիկական շուկայում գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ, լրամշակել է Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական  հաղորդման ցանցային կանոնները և ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը, ինչպես նաև ներկայացվել է էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի համաձայնեցմանը:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, ինչպես նաև կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունները: 

  • Քննարկվել է

    22.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3513

Տպել

Առաջարկներ`

Արա Մինասյան

08.12.2019

Հաշվի առնելով 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարի զարգացումը էլեկտրաէներգետիկական համակարգի որոշ հանգույցներում լարման հեղեղաձև անկման պատճառով, և վթարային իրավիճակից բնականոն ռեժիմի վերականգնման համար կիրառված սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումները կարգավարական բեռնաթափման միջոցով, նմանատիպ իրավիճակներում վթարի զարգացումը ավտոմատ կանխելու նպատակով քննարկման ներկայացված «….ցանցային կանոններում» առաջարկում եմ ներառել դրույթ, որով կիրականացվեն սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ լարման հեղեղաձև անկումը կանխող Ավտոմատ բեռնաթափման սարքվածքների կիրառմամբ: Քննարկվող «…կանոններում..» Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նախատեսված է միայն Ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման դեպքում՝ կետ 285-ով: Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նաև ըստ լարման սահմանային նվազագույն արժեքների կիրառելու համար առաջարկում եմ 285 կետից հետո, մտցնել նոր կետ հետևյալ շարադրմամբ`. • «Վթարային ռեժիմներում էեկտրաէներգետիկական համակարգի այն հանգույցներում, որտեղ հնարավոր է լարման արժեքների այնպիսի իջեցում, որը կբերի տվյալ և հարակից հանգույցներում լարման հեղեղաձև անկման, կայունության խախտումը կանխելու նպատակով կարող են իրականացվել սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ՝ ըստ լարման Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում ներառված սարքվածքների»: Առաջարկվող նոր կետով պայմանավորված 173 կետի 5-րդ ենթակետից հետո մտցնել նոր ենթակետ հետևյալ շարադրմամբ`. «Ըստ լարման ավտոմատ բեռնաթափում (ԼԱԲ)»:

Արա Մինասյան

29.11.2019

"ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ" արտահայտությունը ճիշտ չէ: Եթե պետք է հիմնավորեք, որ «Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններ» արտահայտության համար հիմք է հանդիսացել «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածի 5-րդ կետը, ապա նշում եմ, որ «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածի 5-րդ կետը ակնհայտորեն թերի է, այն մեկնաբանում է 39.6-րդ հոդվածի 4-րդ կետը` "Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից" , սակայն 5-րդ կետում` «Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են»՝ բացակայում է «շուկայի» բառաձևը, որը էապես փոխում և սխալ է ներկայացնում «Էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են» արտահայտության իմաստը: Հաշվի առնելով պարզաբանումը, առաջարկում եմ գոնե կիրառել "ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ" արտահայտությունը: Կարծում եմ, հայերենում լիարժեք ձևը` «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (հզորության) ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ » արտահայտությունն է:

Տեսնել ավելին