Արա Մինասյան
08.12.2019
Հաշվի առնելով 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարի զարգացումը էլեկտրաէներգետիկական համակարգի որոշ հանգույցներում լարման հեղեղաձև անկման պատճառով, և վթարային իրավիճակից բնականոն ռեժիմի վերականգնման համար կիրառված սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումները կարգավարական բեռնաթափման միջոցով, նմանատիպ իրավիճակներում վթարի զարգացումը ավտոմատ կանխելու նպատակով քննարկման ներկայացված «….ցանցային կանոններում» առաջարկում եմ ներառել դրույթ, որով կիրականացվեն սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ լարման հեղեղաձև անկումը կանխող Ավտոմատ բեռնաթափման սարքվածքների կիրառմամբ: Քննարկվող «…կանոններում..» Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նախատեսված է միայն Ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման դեպքում՝ կետ 285-ով: Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նաև ըստ լարման սահմանային նվազագույն արժեքների կիրառելու համար առաջարկում եմ 285 կետից հետո, մտցնել նոր կետ հետևյալ շարադրմամբ`. • «Վթարային ռեժիմներում էեկտրաէներգետիկական համակարգի այն հանգույցներում, որտեղ հնարավոր է լարման արժեքների այնպիսի իջեցում, որը կբերի տվյալ և հարակից հանգույցներում լարման հեղեղաձև անկման, կայունության խախտումը կանխելու նպատակով կարող են իրականացվել սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ՝ ըստ լարման Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում ներառված սարքվածքների»: Առաջարկվող նոր կետով պայմանավորված 173 կետի 5-րդ ենթակետից հետո մտցնել նոր ենթակետ հետևյալ շարադրմամբ`. «Ըստ լարման ավտոմատ բեռնաթափում (ԼԱԲ)»: