Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնների լրամշակման արդյունքում նախատեսվում է ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, ինչպես նաև  կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի  և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունները: 

 

  • Քննարկվել է

    22.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3506

Տպել

Առաջարկներ`

Արա Մինասյան

08.12.2019

Հաշվի առնելով 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարի զարգացումը էլեկտրաէներգետիկական համակարգի որոշ հանգույցներում լարման հեղեղաձև անկման պատճառով, և վթարային իրավիճակից բնականոն ռեժիմի վերականգնման համար կիրառված սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումները կարգավարական բեռնաթափման միջոցով, նմանատիպ իրավիճակներում վթարի զարգացումը ավտոմատ կանխելու նպատակով քննարկման ներկայացված «….ցանցային կանոններում» առաջարկում եմ ներառել դրույթ, որով կիրականացվեն սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ լարման հեղեղաձև անկումը կանխող Ավտոմատ բեռնաթափման սարքվածքների կիրառմամբ: Քննարկվող «…կանոններում..» Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նախատեսված է միայն Ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման դեպքում՝ կետ 285-ով: Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նաև ըստ լարման սահմանային նվազագույն արժեքների կիրառելու համար առաջարկում եմ 285 կետից հետո, մտցնել նոր կետ հետևյալ շարադրմամբ`. • «Վթարային ռեժիմներում էեկտրաէներգետիկական համակարգի այն հանգույցներում, որտեղ հնարավոր է լարման արժեքների այնպիսի իջեցում, որը կբերի տվյալ և հարակից հանգույցներում լարման հեղեղաձև անկման, կայունության խախտումը կանխելու նպատակով կարող են իրականացվել սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ՝ ըստ լարման Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում ներառված սարքվածքների»: Առաջարկվող նոր կետով պայմանավորված 173 կետի 5-րդ ենթակետից հետո մտցնել նոր ենթակետ հետևյալ շարադրմամբ`. «Ըստ լարման ավտոմատ բեռնաթափում (ԼԱԲ)»:

Արա Մինասյան

29.11.2019

"ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ" արտահայտությունը ճիշտ չէ: Եթե պետք է հիմնավորեք, որ «Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններ» արտահայտության համար հիմք է հանդիսացել «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածի 5-րդ կետը, ապա նշում եմ, որ «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածի 5-րդ կետը ակնհայտորեն թերի է, այն մեկնաբանում է 39.6-րդ հոդվածի 4-րդ կետը` "Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից" , սակայն 5-րդ կետում` «Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են»՝ բացակայում է «շուկայի» բառաձևը, որը էապես փոխում և սխալ է ներկայացնում «Էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են» արտահայտության իմաստը: Հաշվի առնելով պարզաբանումը, առաջարկում եմ գոնե կիրառել "ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ" արտահայտությունը: Կարծում եմ, հայերենում լիարժեք ձևը` «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (հզորության) ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ » արտահայտությունն է:

Տեսնել ավելին