ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 22-րդ հոդվածի`
- 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի՝
1) 1-ին կետի «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառը,
2) 1.2-րդ կետից հետո լրացնել նոր 1.3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
«1.3
|
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և հնացում, առանց իրացման իրավունքի
|
ԿՄ
|
Ա
|
Վ»,
|
3) 3-րդ կետի «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառը,
4) 4-րդ կետի «գինիների» բառից հետո լրացնել «և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերը։
- 3.1-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ՝ «3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ և 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին։»։
Հոդված 2. Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4.ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4.ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ կետով նախատեսված գործունեությունը։
- Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4.ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4.ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությունը։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման ծանուցում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այuուհետ` oրենք) 20.1-րդ հոդվածի ՝
- 1. 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերի առաջին սյունակի «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառը,
- 1-ին կետի 5.1-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5.2-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝
«5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և հնացում, առանց իրացման իրավունքի
|
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»,
|
- 1-ին կետի 8-րդ ենթակետում «գինիների» բառից հետո լրացնել «և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերը,
- 2-րդ կետի «5.1-րդ» բառից հետո լրացնել «, 5.2-րդ» բառը:
Հոդված 2. Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար: