Հիշել նախագիծը
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
52 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 18.10.2019 12:25:23 | <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում <<մեղրաըմպելիքի>. բառը փոխարինել <<մեղրից ստացված ալկոհոլային խմիչքի>> բառերով, որովհետև օրենքի 22-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ բաժնի համապատասխան կետերում խնդրո առարկան ալկոհոլային խմիչքն է, իսկ մեղրաըմպելիք տերմինը ենթադրում է նաև մեղրից ստացված ոչ ալկոհոլային ըմպելիքը կամ խմիչքը: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող 1.3 կետում խնդրահարույց է ձևակերպումը, ինչից ստացվում է, որ գործնականում 1.3-րդ կետը վերաբերվելու է ֆիզիկական անձանց, որովհետև անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը երբեք չի արտադրի՝ առանց իրացման իրավունքի, իսկ ֆիզիկական անձինք խաղողի գինի կամ խաղողի մզման թորումից սպիրտային թրմօղի պատրաստելու դեպքում, նույնիսկ իրենց սեփական օգտագործման համար, պետք է ծանուցեն, ինչը ոչ միայն անիրատեսական է, այլև անտրամաբանական, որովհետև ստացվում է յուրօրինակ պարտավորություն: Մյուս կողմից էլ հակասակականն այն է, որ իրականությունում գործ ունենք ֆիզիկական անձանց կողմից ալկոհոլային խմիչքների պատրաստման մշակույթի հետ, որտեղ նեգրավված բազմահազար մարդիկ իրենց պատրաստած ալկոհոլային խմիչքները նաև իրացնում են՝ վաճառում են, ինչից հետևում է, որ փաստացի սույն նախագծով այդ գործունեությունը և մարդկանց եկամտի աղբյուրը սահմանափակվում է՝ դրանից բխող սոցիալտնտեսական հետևանքներով, մյուս կողմից էլ փաստացի այդ արգելքը մնալու է թղթի վրա, որովհետև մարդիկ շարունակելու են այդ գործով զբաղվել և դրա համար իրավական հետևանք կամ պատասխանատվություն չի կարող կիրառվել, որովհետև ֆիզիկական անձի նկատմամբ կամ նրա սեփական տանը կամ նկուղում հնարավոր չէ կատարել ստուգում: Իրական կյանքում, եթե մարդիկ չպետք է կարողանան իրացնել իրենց թորած խմիչքը, ապա տրամաբանական հարց է առաջ գալիս, թե ինչու պետք է արտադրեն և հնեցնեն, ինչին պետք է հավելել նաև պետական տուրքի սահմանումը առանց իրացման իրավունքի՝ արտադրելու և հնեցնելու համար: Իսկ եթե արտադրեցին և հնեցրեցին, ապա, այսպես, թե այնպես, միանշանակ իրացնելու են: Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1 և 1.2 կետերի և նախագծով առաջարկվող 1.3 կետի ձևակերպման համադրույթյունից ստացվում է, որ 1.1 և 1.2 կետերի դեպքում թույլատրվում է արտադրություն և/կամ իրացում մինչև 100 հազար լիտր բացարձակ սպիրտի հաշվարկով, իսկ 1.3 կետի դեպքում մարդիկ արտադրելու և հնեցնելու իրավունք ունեն անսահմանափակ քանակությամբ, սակայն իրացնելու իրավունք չունեն, ինչը խնդրահարույց է և լրացուցիչ խնդիրներ ու ռիսկեր ստեղծելու նախադրյալներ է առաջ բերում: Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթները՝ 2-4-րդ մասերը ևս լրացուցիչ քննարկման կարիք ունեն, որովհետև հիմնավորման կարիք ունի, թե ինչու մարդը չի կարող զբաղվել թե խմիչքի արտադրությամբ և իրացմամբ, թե արտադրությամբ և իրացմամբ՝ առանց իրացման իրավունքի, եթե օրինակ՝ մարդը որոշի գինին արտադրի և իրացնի, իսկ օղին արտադրի և պահպանի կամ էլ ինչու պետք է խաղողի դեպքում լինի արգելք, իսկ հատապտղի կամ պտղի կամ մեղրի դեպքում թույլատրվի արտադրությունը և իրացումը, որովհետև վերջինների դեպքում իրացման արգելք կարծես թե չկա: Խնդրի լուծումը պահանջում է լրացուցիչ քննարկումներ և այլ մոտեցումներ: | Ընդունվել է մասնակի՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող 1.3-րդ կետի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա¬գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության գործունեությունը վերաբերում է կոնյակի սպիրտների և կոնյակի արտադրությանը։ Նախագծով գործող օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ կետի գործունեությունը տարանջատվում է երկու մասի. ընդ որում այդ երկու ծանուցումները միաժամանակ չեն կատարվելու։ Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը ցանկանում է զբաղվել կոնյակի սպիրտի և կոնյակի արտադրության և հնացման գործունեությամբ, մինչև դրանց իրացումը վճարելու է 50 հազար դրամ տարեկան պետական տուրք, իսկ իրացում սկսելու դեպքում գործելու են օրենքի նույն հոդվածի 1.1-րդ և 1.2-րդ կետերի դրույթները։ Օրենսդրական փոփոխության անհրա-ժեշտությունը պայմանավորված է կոնյակի սպիրտի արտադրության և հնացման, ինչպես նաև մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսավարողների համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ կոնյակի սպիրտ և կոնյակ արտադրող նորաստեղծ ընկերությունները տվյալ գործունեությամբ զբաղվելու համար պետք է վճարեն տարեկան 10 մլն դրամ պետական տուրք, այն դեպքում, երբ կոնյակի սպիրտը մինչև իրացումը պետք է առնվազն երեք տարի հնացվի կամ տնտեսավարողը պետք է վճարի առնվազն 30 մլն դրամ պետական տուրք՝ առանց արտադրանքն իրացնելու, իսկ մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության դեպքում տարեկան պետական տուրքը սահմանված է 15 մլն դրամ, որը նույնպես լուրջ խոչընդոտ է տվյալ գործունեությամբ զբաղվելու համար, հաշվի առնելով դրանց արտադրության և իրացման ակնկալվող փոքր ծավալները։ Ինչ վերաբերում է խաղողի գինու և խաղողի ու պտղահատապտղային օղիների արտադրությանը, ապա այդ մասով սույն նախագծով գործող օրենսդրության որևէ փոփոխություն չի նախատեսվում։ | «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «մեղրաըմպելիքի» բառը փոխարինվել է «մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով։ |
2 | Վահե Աստվածատրյան 22.10.2019 19:06:23 | Նախագծի ընդունումը կնպաստի մեղրից 40 տոկոս և ավել սպիրտայնություն ունեցող խմիչքների արտադրություն ծավալելու գործընթացը դյուրինացնել, որի պարագայում տնտեսվաարող կվճարի 50՛000 դրամ պետական տուրք՝ ներկայիս 15 միլիոն դրամի փոխարեն... |