Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2019 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

..... 2019 թվականի N...........-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ.

 

 

 

Տարածքը (հազար հեկտար)

 

որից ոռոգվող

 

Հայաստանի Հանրապետության տարածքը        

2’974.3

208.7

 

այդ թվում`

 

 

1

Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության

 

 

1.1

գյուղատնտեսական նշանակության հողեր           

2’044.2                                

155.2  

 

որից`

 

 

1.1.1

վարելահողեր                                                     

444.8                        

118.2

1.1.2

բազմամյա տնկարկներ

36.4                  

35.5

1.1.3

խոտհարքներ

121.1

1.5

1.1.4

արոտներ

1’051.1      

 

1.1.5

այլ հողատեսքեր                                                      

390.8

 

1.2

բնակավայրերի հողեր                                                

151.9

53.1

 

որից`

 

 

1.2.1

տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր                                              

94.6

52.9

1.3

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր                    

38.6

 

1.4

էներգետիկայի, տրանսպորտի, կապի,

կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր        

13.1

 

1.5

հատուկ պահպանվող տարածքների հողեր              

335.6

 

1.6

հատուկ նշանակության հողեր                                     

30.5

 

1.7

անտառային հողեր                                                      

334.0

0.4

1.8

ջրային հողեր                                                                

25.8

 

1.9

պահուստային հողեր                                                       

0.6

 

2

Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների

 

 

2.1

քաղաքացիների                                                             

537.7

180.2

2.2

իրավաբանական անձանց                                              

36.0

5.5

2.2

համայնքային

1’026.7

21.2

2.3

պետական

1’373.2

1.6

2.4

օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների                                                    

0.7

0.2

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն  իրականացնելու համար:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    15.08.2019 - 30.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7451

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ