Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2019 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թհաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N656 որոշման պահանջի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1119-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հողային հաշվեկշիռը: 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը ընկած հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում կատարվել են նպատակային և գործառնական նշանակությունների, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, ինչպես նաև ոռոգվող հողերի փոփոխություններ: Անհրաժեշտ է վերոհիշյալ փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հողային հաշվեկշռում:

Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում: «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը հաստատվելուց հետո կհրապարակվի, ինչպես նաև ՀՀ համայնքների և մարզերի կտրվածքով` կտեղադրվի Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

 

3. Ակնկալվող արդյունքը

  «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ   2019 թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

Որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am և Կադաստրի կոմիտեի cadastre.am կայքերում:

(կցված ֆայլ - բացատրագիր)

  • Քննարկվել է

    15.08.2019 - 30.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7456

Տպել