«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2019 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
..... 2019 թվականի N...........-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ.
|
|
Տարածքը (հազար հեկտար) |
որից ոռոգվող |
|
Հայաստանի Հանրապետության տարածքը |
2’974.3 |
208.7 |
|
այդ թվում` |
|
|
1 |
Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության |
|
|
1.1 |
գյուղատնտեսական նշանակության հողեր |
2’044.2 |
155.2 |
|
որից` |
|
|
1.1.1 |
վարելահողեր |
444.8 |
118.2 |
1.1.2 |
բազմամյա տնկարկներ |
36.4 |
35.5 |
1.1.3 |
խոտհարքներ |
121.1 |
1.5 |
1.1.4 |
արոտներ |
1’051.1 |
|
1.1.5 |
այլ հողատեսքեր |
390.8 |
|
1.2 |
բնակավայրերի հողեր |
151.9 |
53.1 |
|
որից` |
|
|
1.2.1 |
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր |
94.6 |
52.9 |
1.3 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր |
38.6 |
|
1.4 |
էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
13.1 |
|
1.5 |
հատուկ պահպանվող տարածքների հողեր |
335.6 |
|
1.6 |
հատուկ նշանակության հողեր |
30.5 |
|
1.7 |
անտառային հողեր |
334.0 |
0.4 |
1.8 |
ջրային հողեր |
25.8 |
|
1.9 |
պահուստային հողեր |
0.6 |
|
2 |
Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների |
|
|
2.1 |
քաղաքացիների |
537.7 |
180.2 |
2.2 |
իրավաբանական անձանց |
36.0 |
5.5 |
2.2 |
համայնքային |
1’026.7 |
21.2 |
2.3 |
պետական |
1’373.2 |
1.6 |
2.4 |
օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների |
0.7 |
0.2
|
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
15.08.2019 - 30.08.2019
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 7447
Print