Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» __________ 2026թ                                                                                N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման այսուհետ՝ որոշում մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածում՝

ա 16-րդ կետում ոստիկանության բառը փոխարինել ներքին գործերի նախարարության բառերով

բ լրացնել 171-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

171 Գիտելիքների ստուգման թեստերում սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերից ընդգրկվում են միայն այն կարգերի և (կամ) ենթակարգերի տրանսպորտային միջոցներին վերաբերելի հարցեր, որոնք վարելու համար անձը հանձնում է տեսական քննությունը:

գ 22-րդ և 24-րդ կետերում մեկ բառը փոխարինել երկու բառով

դ 89-րդ կետի 2-րդ ենթակետից հանել կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելու բառերը։

2 որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում ոստիկանության բառը փոխարինել ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության բառերով։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                 Ն. Փաշինյան

     __________ 2026թ

ք Երևան

  • Տևողություն

    09.04.2026 24.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1319

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Graer Grif

16.04.2026

Շատ լավ առաջարկ է մանավանդ տեսականը երկու տարով ուժի մեջ պահպանելու մասը

Հասմիկ Ալեքսանյան

16.04.2026

Վարորդական իրավունքի քննությունների գործընթացի բարելավման վերաբերյալ

Հարգելի՛ Ներքին գործերի նախարարություն,

Սույնով ցանկանում եմ բարձրաձայնել վարորդական իրավունքի համար քննություն հանձնելու գործող համակարգում առկա լուրջ խնդիրը և ներկայացնել դրա լուծման վերաբերյալ առաջարկություն։

Ներկայումս վարորդական իրավունքի ստացման գործընթացում քննության օր ամրագրելը դարձել է գրեթե անհնար։ Քննության հերթագրման համար քաղաքացիները ստիպված են սպասել ամիսներ՝ թե՛ տեսական, և թե՛ գործնական քննությունների դեպքում։ Ավելին, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին հաջողությամբ հանձնում է տեսական քննությունը, գործնական քննության օրը ստանալու համար կրկին պահանջվում է երկարատև սպասում՝ ամիսների կտրվածքով։

Այս իրավիճակը հատկապես խնդիր է այն անձանց համար, ովքեր արդեն ունեն ավտոմեքենա և վարորդական իրավունքի ստացումը հանդիսանում է առօրյա կյանքի, աշխատանքի կամ ընտանեկան պարտականությունների անմիջական անհրաժեշտություն։

Միաժամանակ, գործող համակարգը թույլ է տալիս հավելյալ վճարով արտահերթ քննության օր վերցնել, միայն այն դեպքում, երբ քաղաքացին արդեն մեկ անգամ հանձնել է քննությունը և ձախողել այն։ Այս մոտեցումը հիմնավորված և արդար չի կարող համարվել, քանի որ եթե տեխնիկապես և կազմակերպչորեն առկա է արտահերթ օր տրամադրելու հնարավորություն, այն պետք է հասանելի լինի ցանկացած քաղաքացու, ով պատրաստ է վճարել հավելյալ սահմանված գումարը՝ անկախ քննության արդյունքներից կամ նախորդ մասնակցությունից։

Գործող կարգավորումը ստեղծում է անհավասար պայմաններ քաղաքացիների միջև, ինչն առերևույթ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքին, որտեղ նույն հնարավորությունը մի դեպքում արգելվում է, իսկ մեկ այլ դեպքում՝ թույլատրվում՝ առանց բավարար և հիմնավոր պատճառաբանության։

Առաջարկում եմ՝

1.Վերանայել վարորդական իրավունքի քննությունների հերթագրման համակարգը և կրճատել սպասման ժամկետները։

2.Սահմանել հստակ և հավասար կանոններ արտահերթ քննության օր վերցնելու համար՝ թույլատրելով այն ցանկացած քաղաքացու՝ հավելյալ վճարի դիմաց։

3.Հաշվի առնել այն քաղաքացիների կարիքները, որոնց համար վարորդական իրավունքը հրատապ անհրաժեշտություն է։

Հուսով եմ, որ խնդիրը կդիտարկվի համապատասխան ուշադրությամբ և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր համակարգի արդարության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Շնորհակալ եմ

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: