Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվական մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշմամբ այսուհետ՝ Որոշում սահմանված է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև՝ վարորդական վկայական ստանալու գործընթացի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, գործող կարգավորման մի շարք դրույթներում դեռևս օգտագործվում է «ոստիկանություն» ձևակերպումը, մինչդեռ պետական կառավարման համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում ոստիկանությանը վերապահված մի շարք գործառույթներ փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Բացի այդ, տեսական քննությունների կազմակերպման մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ, որ հարցաշարերը պետք է վերաբերվեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «ոստիկանություն» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարություն» բառերով՝ պայմանավորված պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, որոնց արդյունքում համապատասխան գործառույթները վերապահվել են Ներքին գործերի նախարարությանը, Որոշմամբ սահմանված N 1 հավելվածը լրացնել նոր 17.1-ին կետով, որով հստակ սահմանվում է, որ տեսական քննության թեստերում ընդգրկվում են բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը կնպաստի քննության նպատակային բնույթի ապահովմանը։ Բացի այդ, առաջարկվում է տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը փոխարինել երկու տարի ժամկետով, ինչը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է վարորդական վկայականի պահպանման ժամկետի հաշվարկման հիմքում դնել բացառապես տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկման ժամկետի լրանալու օրը՝ հանելով «օրենքով սահմանված կարգով կրճատվելու» ձևակերպումը՝ հաշվի առնելով վերջինիս օրենսդրական հիմքի բացակայությունը։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20‑ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետից (տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաև վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկում

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու։

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քննությունների անցկացման պայմանների ավելի արդար ու ճկուն կազմակերպմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը, ինչպես նաև իրավական ակտը կհամապատասխանեցվի պետական կառավարման համակարգի կառուցվածքին։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Տևողություն

    09.04.2026 24.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1318

Տպել

Առաջարկներ`

Graer Grif

16.04.2026

Շատ լավ առաջարկ է մանավանդ տեսականը երկու տարով ուժի մեջ պահպանելու մասը

Հասմիկ Ալեքսանյան

16.04.2026

Վարորդական իրավունքի քննությունների գործընթացի բարելավման վերաբերյալ

Հարգելի՛ Ներքին գործերի նախարարություն,

Սույնով ցանկանում եմ բարձրաձայնել վարորդական իրավունքի համար քննություն հանձնելու գործող համակարգում առկա լուրջ խնդիրը և ներկայացնել դրա լուծման վերաբերյալ առաջարկություն։

Ներկայումս վարորդական իրավունքի ստացման գործընթացում քննության օր ամրագրելը դարձել է գրեթե անհնար։ Քննության հերթագրման համար քաղաքացիները ստիպված են սպասել ամիսներ՝ թե՛ տեսական, և թե՛ գործնական քննությունների դեպքում։ Ավելին, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին հաջողությամբ հանձնում է տեսական քննությունը, գործնական քննության օրը ստանալու համար կրկին պահանջվում է երկարատև սպասում՝ ամիսների կտրվածքով։

Այս իրավիճակը հատկապես խնդիր է այն անձանց համար, ովքեր արդեն ունեն ավտոմեքենա և վարորդական իրավունքի ստացումը հանդիսանում է առօրյա կյանքի, աշխատանքի կամ ընտանեկան պարտականությունների անմիջական անհրաժեշտություն։

Միաժամանակ, գործող համակարգը թույլ է տալիս հավելյալ վճարով արտահերթ քննության օր վերցնել, միայն այն դեպքում, երբ քաղաքացին արդեն մեկ անգամ հանձնել է քննությունը և ձախողել այն։ Այս մոտեցումը հիմնավորված և արդար չի կարող համարվել, քանի որ եթե տեխնիկապես և կազմակերպչորեն առկա է արտահերթ օր տրամադրելու հնարավորություն, այն պետք է հասանելի լինի ցանկացած քաղաքացու, ով պատրաստ է վճարել հավելյալ սահմանված գումարը՝ անկախ քննության արդյունքներից կամ նախորդ մասնակցությունից։

Գործող կարգավորումը ստեղծում է անհավասար պայմաններ քաղաքացիների միջև, ինչն առերևույթ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքին, որտեղ նույն հնարավորությունը մի դեպքում արգելվում է, իսկ մեկ այլ դեպքում՝ թույլատրվում՝ առանց բավարար և հիմնավոր պատճառաբանության։

Առաջարկում եմ՝

1.Վերանայել վարորդական իրավունքի քննությունների հերթագրման համակարգը և կրճատել սպասման ժամկետները։

2.Սահմանել հստակ և հավասար կանոններ արտահերթ քննության օր վերցնելու համար՝ թույլատրելով այն ցանկացած քաղաքացու՝ հավելյալ վճարի դիմաց։

3.Հաշվի առնել այն քաղաքացիների կարիքները, որոնց համար վարորդական իրավունքը հրատապ անհրաժեշտություն է։

Հուսով եմ, որ խնդիրը կդիտարկվի համապատասխան ուշադրությամբ և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր համակարգի արդարության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Շնորհակալ եմ

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: