16.04.2026
Շատ լավ առաջարկ է մանավանդ տեսականը երկու տարով ուժի մեջ պահպանելու մասը
Նախագծի ընդունումը կնպաստի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քննությունների անցկացման պայմանների ավելի արդար ու ճկուն կազմակերպմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը, ինչպես նաև իրավական ակտը կհամապատասխանեցվի պետական կառավարման համակարգի կառուցվածքին։
Տևողություն
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Տրանսպորտ
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 1314
Տպել16.04.2026
Շատ լավ առաջարկ է մանավանդ տեսականը երկու տարով ուժի մեջ պահպանելու մասը
16.04.2026
Վարորդական իրավունքի քննությունների գործընթացի բարելավման վերաբերյալ
Հարգելի՛ Ներքին գործերի նախարարություն,
Սույնով ցանկանում եմ բարձրաձայնել վարորդական իրավունքի համար քննություն հանձնելու գործող համակարգում առկա լուրջ խնդիրը և ներկայացնել դրա լուծման վերաբերյալ առաջարկություն։
Ներկայումս վարորդական իրավունքի ստացման գործընթացում քննության օր ամրագրելը դարձել է գրեթե անհնար։ Քննության հերթագրման համար քաղաքացիները ստիպված են սպասել ամիսներ՝ թե՛ տեսական, և թե՛ գործնական քննությունների դեպքում։ Ավելին, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին հաջողությամբ հանձնում է տեսական քննությունը, գործնական քննության օրը ստանալու համար կրկին պահանջվում է երկարատև սպասում՝ ամիսների կտրվածքով։
Այս իրավիճակը հատկապես խնդիր է այն անձանց համար, ովքեր արդեն ունեն ավտոմեքենա և վարորդական իրավունքի ստացումը հանդիսանում է առօրյա կյանքի, աշխատանքի կամ ընտանեկան պարտականությունների անմիջական անհրաժեշտություն։
Միաժամանակ, գործող համակարգը թույլ է տալիս հավելյալ վճարով արտահերթ քննության օր վերցնել, միայն այն դեպքում, երբ քաղաքացին արդեն մեկ անգամ հանձնել է քննությունը և ձախողել այն։ Այս մոտեցումը հիմնավորված և արդար չի կարող համարվել, քանի որ եթե տեխնիկապես և կազմակերպչորեն առկա է արտահերթ օր տրամադրելու հնարավորություն, այն պետք է հասանելի լինի ցանկացած քաղաքացու, ով պատրաստ է վճարել հավելյալ սահմանված գումարը՝ անկախ քննության արդյունքներից կամ նախորդ մասնակցությունից։
Գործող կարգավորումը ստեղծում է անհավասար պայմաններ քաղաքացիների միջև, ինչն առերևույթ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքին, որտեղ նույն հնարավորությունը մի դեպքում արգելվում է, իսկ մեկ այլ դեպքում՝ թույլատրվում՝ առանց բավարար և հիմնավոր պատճառաբանության։
Առաջարկում եմ՝
1.Վերանայել վարորդական իրավունքի քննությունների հերթագրման համակարգը և կրճատել սպասման ժամկետները։
2.Սահմանել հստակ և հավասար կանոններ արտահերթ քննության օր վերցնելու համար՝ թույլատրելով այն ցանկացած քաղաքացու՝ հավելյալ վճարի դիմաց։
3.Հաշվի առնել այն քաղաքացիների կարիքները, որոնց համար վարորդական իրավունքը հրատապ անհրաժեշտություն է։
Հուսով եմ, որ խնդիրը կդիտարկվի համապատասխան ուշադրությամբ և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր համակարգի արդարության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Շնորհակալ եմ
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: