Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Գևորգ Ենգիբարյան 02.04.2026 13:33:33

Կարող եք հստակ սահմանել, որ ընկերությունները կամ ինչ գործունեություն ծավալող ընկերությունները պետք է վարեն Թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններնը՞, որովհետև անգամ թափոնների մասով շատ խնդրահարույց քննարկումներ կարող են լինել․․․

 Թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններն ու պահանջները վերաբերում են թափոնների գործածության մեջ ներգրավված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Թափոններ առաջացնողներին և թափոնների հետ կապված գործունեության առանձին տեսակներով զբաղվողներին վերաբերող պահանջները սահմանված են «Թափոնների մասին» օրենքով, իսկ  Կառավարության քննարկմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով հստակեցվում է թափոնների հաշվառման կարգը և սահմանվում են թափոնների գործածության կանոններն ու պահանջները։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: