«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Գևորգ Ենգիբարյան 02.04.2026 13:33:33 | Կարող եք հստակ սահմանել, որ ընկերությունները կամ ինչ գործունեություն ծավալող ընկերությունները պետք է վարեն Թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններնը՞, որովհետև անգամ թափոնների մասով շատ խնդրահարույց քննարկումներ կարող են լինել․․․ |
Թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններն ու պահանջները վերաբերում են թափոնների գործածության մեջ ներգրավված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Թափոններ առաջացնողներին և թափոնների հետ կապված գործունեության առանձին տեսակներով զբաղվողներին վերաբերող պահանջները սահմանված են «Թափոնների մասին» օրենքով, իսկ Կառավարության քննարկմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով հստակեցվում է թափոնների հաշվառման կարգը և սահմանվում են թափոնների գործածության կանոններն ու պահանջները։ |