Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության հետ կապված դրույթը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքին, ինչպես նաև ՎԻՎ օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ինչով կսահմանվի տուգանքներ՝ թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելու, թափոնների անվտանգ գործածության կանոնները չպահպանելու և պահանջները չկատարելու համար։