ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.19-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «օգտագործման» բառը փոխարինել «պահման, օգտահանման» բառերով, իսկ 1-ին մասի «բնապահպանական մարմնին և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերը՝ «շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201.8-րդ հոդվածով.
«Հոդված 201.8. Թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններն ու պահանջները խախտելը
Կառավարության կողմից սահմանված թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններն ու պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի չափով:
Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։