Քննարկվել է 13.05.2024 - 28.05.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Գործող հրամանով սահմանված դրույթի համաձայն՝ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին լրացուցիչ հատկացումներ նախատեսված են գործուղված միայն այն մասնագետների համար, որոնք չեն առաջադրվել իրավաբանական անձանց կողմից: Նախագծով առաջարկվում է վերանայել կարգի 13-րդ կետի ձևակերպումը, և հնարավորություն ընձեռել գործուղված բոլոր մասնագետներին (այդ թվում՝ իրավաբանական անձանց կողմից առաջադրված) ստանալ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։ 0 1 0 1235
Քննարկվել է 08.12.2023 - 23.12.2023 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն: Նախագծի մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները՝ ընդլայնելով հանրային պաշտպանի գրասենյակի դերակատարությունը: Առաջարկվում է նաև շտկումներ կատարել փաստաբանների կարգապահական վարույթների կառուցակարգերում 5 7 1 2951
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.11.2023 - 18.11.2023 ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր 2 2 0 2557
Քննարկվել է 30.05.2023 - 14.06.2023 ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։ Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով նախորդ տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։ 1 1 0 2487
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 20.12.2022 - 04.01.2023 «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ: Օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի N 1114-Ա որոշումը, որով ի թիվս այլ իրավական ակտերի նախատեսվել է նաև իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունուման անհրաժեշտությունը, որը բխում է Օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգավորումներից: 4 4 1 3137
Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված են փաստաբանական գրասենյակների համար իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների միայն ընդհանրական հասանելիության համար վճարման չափերը՝ անկախ լրացուցիչ հարթակների միջոցով համակարգին հասանելիություն ստանալու դեպքերի քանակից: Նախագծով սահմանվել է լրացուցիչ ծառայությունների նշված տեսակի մատուցման պայմանների ամբողջական շրջանակը, այդ ծառայությունների իրականացման կարգից բխող բոլոր դեպքերի համար վճարի առանձին չափերը։ 0 0 0 3142
Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնող սուբյեկտների շարքում ընդգրկված փաստաբանական գրասենյակների կողմից համակարգից օգտվող աշխատակիցների թիվը գործունեության ընթացքում ցանկացած պահի ավելացնելու հնարավորություն։ 0 0 0 3120
Քննարկվել է 20.08.2021 - 08.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի № 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք։ Հաշվի առնելով, որ ներկայումս իրավաբանական անձինք ստուգաչափման իրավունք ստանալու համար ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 694-Ն որոշմամբ սահմանված պահանջների կիրարկման ընթացքում բախվում են խնդիրների, ուստի իրավաբանական անձանց ստուգաչափման իրավունքի տրամադրման համար սահմանված պահանջները հստակեցնելու և պարզեցնելու նպատակով վերջիններիս համար սահմանվել է հավատարմագրման պահանջ («ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 694-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ)։ 0 0 0 4575
Քննարկվել է 23.04.2020 - 08.05.2020 «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում է տեսչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը, մասնավորապես՝ սահմանվում է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Եվ ծանուցումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը»: 12 7 5 14115