««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։ Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով նախորդ տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։
-
Քննարկվել է
30.05.2023 - 14.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2488
Տպել