ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծով կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից բխող՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ սոցիալական ծառայություն տրամադրող) ու «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ Հանրային պաշտպանի գրասենյակ) կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:
Իրավաբանական օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայություն տրամադրողի իրավասության շրջանակներում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն անձանց կամ ընտանիքներին (այսուհետ՝ շահառու), որոնք դիմել են իրավաբանական օգնություն ստանալու համար:
Իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, վարչական, քրեական և այլ իրավահարաբերություններում առաջացող իրավական խնդիրների դեպքում՝ իրավաբանական օգնության կարիք ունեցող շահառուի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության համար:
Նախագծով հաստատվող իրավաբանական օգնությունը ներառելու է՝
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) այլ աջակցությունը՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, այդ թվում՝ դատական կարգով, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ աջակցությունը:
-
Տևողություն
02.04.2026 20.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 113
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: