Քննարկվել է 29.05.2023 - 13.06.2023 «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների հրամաններում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը Սույն նախագծով ներկայացված առարկայական չափորոշիչները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչի համապատասխան: Առարկայական չափորոշիչները, որոնք սույն փաթեթով ուղարկվում են հաստատման, բեռնաթափված առարկաների չափորոշիչներն են: Մնացած առարկաների առարկայական չափորոշիչները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով: 2 3 1 2254