Հիշել նախագիծը

«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների հրամաններում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը

   Սույն նախագծով ներկայացված առարկայական չափորոշիչները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչի համապատասխան:

  Առարկայական չափորոշիչները, որոնք սույն փաթեթով ուղարկվում են հաստատման, բեռնաթափված առարկաների չափորոշիչներն են: Մնացած առարկաների առարկայական չափորոշիչները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով:

 

  • Քննարկվել է

    29.05.2023 - 13.06.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2254

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Նալբանդյան

09.06.2023

1.Պետական բաղադրիչով 9-րդ և 11-րդ դասարաններում հ.լեզվին հատկացված ժամաքանակով հնարավոր չէ իրականացնել առարկայական չափորորշչի նվազագույն պահանջին համապատասխան ուսուցում : 2.Բնագիտական առարկաներին հատկացված ժամաքանակը հնարավորություն չի տա աշակերտներին խորացնելու , ամրապնդելու գիտելիքը, բացահայտելու իրենց ներուժը: 3. ՆԶՊ առարկային հատկացված ժամաքանակը բավարար չէ: 4.Բավարար չէ նաև (Հայոց պատմություն) առարկային հատկացված ժամաքանակը .ինչո՞ւ է առարկան ուսումնասիրվում 1,5 ժամով: 5.I դասարանում աշնանային, ձմեռային և գարնանային 2 շաբաթյա արձակուրդը նպատակային չէ :Ցանկալի է այն բաշխել համաչափորեն՝ ուստարվա կտրվածքով:

Տեսնել ավելին