Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.07.2023 - 11.08.2023

Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում  գիտական աշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական պետական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար: 
Մնաց {days} օր
19 12586

Քննարկվել է 21.07.2023 - 07.08.2023

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն և հետազոտություն ապահովելու նպատակով։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ձեռք բերվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։     «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), այն կրթական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, որոնք միավորվելու են տարբեր կլաստերներում, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։
Մնաց {days} օր
51 34637

Քննարկվել է 27.03.2023 - 12.04.2023

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:  «Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու  հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։ Հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։
Մնաց {days} օր
4 11033

Քննարկվել է 17.02.2023 - 05.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 601-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 483-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 3-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ԵՎ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԿԱՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու մասին» համատեղ հրամանը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենքով և ուսումնական ռազմամթերքով ապահովելու գործընթացը։ 
Մնաց {days} օր
0 5525

Քննարկվել է 07.02.2023 - 22.02.2023

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով  հստակեցվում են գիտության ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Նախատեսվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ, կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը, լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը և այլն: Փոփոխությունների նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:
Մնաց {days} օր
4 7730

Քննարկվել է 29.12.2022 - 13.01.2023

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻԳԵՆ ԽԱԼԱՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի  N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և  իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Մնաց {days} օր
0 5230

Քննարկվել է 16.12.2022 - 04.01.2023

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով, որում սահմանված են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Օրենքն ընդունվել է 2000 թվականին, որը ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով դրանում առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր), ինչպես նաև Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ Օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում: Ծրագրի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Օրենքում ՀՀ կառավարության իրավասությանը վերապահել մի շարք լիազորող նորմեր: Միաժամանակ անհրաժեշտ է Օրենքում ներմուծել մի քանի նոր հասկացություններ և մի շարք հասկացություններ հստակեցնել:
Մնաց {days} օր
2 7005

Քննարկվել է 05.12.2022 - 20.12.2022

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի             N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և  իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Մնաց {days} օր
1 5920

Քննարկվել է 02.12.2022 - 17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 5329
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: