Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում  գիտական աշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ:

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում:

Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական պետական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար: 

  • Քննարկվել է

    25.07.2023 - 11.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

11.08.2023 11:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7822

Տպել

Առաջարկներ`

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ

10.08.2023

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկկայի ինստիտուտի գիտական խորհուրդը 2023թ. օգոստոսի 10-ին քննարկելով ներկայացված նախագիծը /կարծիքը սահմանված կարգով ուղարկված է/ առաջարկում է այն հանել հետագա քննարկումից, քանի որ այն չի բխում հանրապետությունում գիտության զարգացման պահանջներից, հակասում է ՀՀ սահմանադրությանը, պարունակում է Մարդու իրավունքներին հակասող դրույթներ: ՋՀՀԻ գիտխորհրդի նախագահի տեղակալ, տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա.Սարուխանյան

Աննա Մակարյան

10.08.2023

Առաջարկում եմ ատեստավորման ժամկետները երկարածգել մինչև 2025 թվական կամ եթե հնարավոր չէ, ապա 2024 թվականի տարվա վերջ, քանի որ բավականին բարդ կլինի այսպես արագ ապահովել այսքան մեծ քանակակ ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներ տպագրելու պարագայում՝ հատպկապես բարձր տարակարգ ունեցող գիտաշխատողների դեպքում։

Աննա Մակարյան

10.08.2023

Առաջարկում եմ հասարակական գիտությունների առջև դրված հոդվածների տպագրման քանակները վերանայել, մասնավորապես տարբերակել բնագիտությունից, տեխնիակական, ճարտարագիտական, տեխնոլոգիական, բժշկական և գյուղատնտեսական գիտություններից, քանի որ Գիտպետկոմի մրցույթներում ևս պահանջները հասարակական և հայագիտական գիտությությունների համար միևնույնն ես, և այն տարբերվում է մնացածներից, իսկ այս նախագծում հասարակագիտությունը հավասարեցված է բնագիտության և մյուս գիտությունների հետ։

Տեսնել ավելին