Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: 

«Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու  հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։

Հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։

  • Քննարկվել է

    27.03.2023 - 12.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

07.04.2023 16:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7898

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Սանասարյան

06.04.2023

Կարծում եմ այս նախագծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ, ես՝ ինքս չեմ պատրաստվում լքել իմ սիրելի քաղաքը՝ Երևանը և տեղափոխվելու արվարձանում սովորելու։

Անի Բարեղամյան

30.03.2023

Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը։ Այս կետում ես կառաջարկեմ գործադիր տնօրեն բառակապակցությունը։ Ըստ իս՝ բացի գործադիր տնօրեններից, պետք է լինեն ֆինանսական տնօրեն, սոցիալական և այլ։

Տաթևիկ Մանուկյան

29.03.2023

Ակադեմիական քաղաքի ստեղծումը իրապես ժամանակի հրամայական է:Նախագծի իրականացումը,վստահ եմ, կբերի կրթության թռիչքաձև զարգացմանը: Առաջարկում եմ մշակել նաև ռազմաարդյունաբերական քաղաքի ստեղծման նախագիծ:

Տեսնել ավելին