Լուսինե Սանասարյան
06.04.2023
Կարծում եմ այս նախագծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ, ես՝ ինքս չեմ պատրաստվում լքել իմ սիրելի քաղաքը՝ Երևանը և տեղափոխվելու արվարձանում սովորելու։
41 - Կողմ
111 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքով նախատեսված է, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։ Ակադեմիական քաղաքի հիմնումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ըստ որի՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն։
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով, ինչի համար առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը:
Ելնելով նրանից, որ ակադեմիական քաղաքը հանդիսանում է Օրենքով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, առաջարկվում է ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որը պետք է իրականացնի՝
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրականացման արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ, կիրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`
- Օրենքի հավելվածի 82-րդ կետի 4)-րդ ենթակետի դ. պարբերությունից,
- Օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշման հավելված 1-ի` Նպատակ 2 «Բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացում» 2.2 «Ցանցային կրթական համակարգերի ներդրում և ենթակառուցվածքների բարելավում» մասի 2.2.2 «Ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ» կետից,
- 2021-2026 թվականների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» 4-րդ` «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.3 «Կրթություն» մասով սահմանված` բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու համար ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նպատակից,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Կրթություն» բաժնի 20-րդ` «Ակադեմիական քաղաքի հիմնադրման հայեցակարգի մշակում» կետի և նույն հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1.7 «Խոշոր ներդրումային ծրագրերի հայեցակարգի հաստատում վարչապետի աշխատակազմ, հաստատման դեպքում ճանապարհային քարտեզի մշակում և իրագործում» ենթակետի 1-ին մասով` «Ակադեմիական քաղաք - Նպատակ է հետապնդում կառուցել համալսարանական քաղաք-համայնք (Երևանից դուրս)` համալրված համալսարանական բնակչությամբ, որտեղ տեղափոխվելու են հիմնական քոլեջները և համալսարանները։ Այն դառնալու է կրթական հաբ, որն իր մեջ ներառելու է տարբեր ակադեմիական ոլորտներ և ծրագրեր» ակնկալվող արդյունքի կատարման տրամաբանությունից:
Քննարկվել է
27.03.2023 - 12.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
07.04.2023 16:00
ք. Երևան, Օրբելի եղբայրների 22
Դիտումներ` 7902
Տպել06.04.2023
Կարծում եմ այս նախագծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ, ես՝ ինքս չեմ պատրաստվում լքել իմ սիրելի քաղաքը՝ Երևանը և տեղափոխվելու արվարձանում սովորելու։
30.03.2023
Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը։ Այս կետում ես կառաջարկեմ գործադիր տնօրեն բառակապակցությունը։ Ըստ իս՝ բացի գործադիր տնօրեններից, պետք է լինեն ֆինանսական տնօրեն, սոցիալական և այլ։
29.03.2023
Ակադեմիական քաղաքի ստեղծումը իրապես ժամանակի հրամայական է:Նախագծի իրականացումը,վստահ եմ, կբերի կրթության թռիչքաձև զարգացմանը: Առաջարկում եմ մշակել նաև ռազմաարդյունաբերական քաղաքի ստեղծման նախագիծ: