Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 14.12.2018 - 30.12.2018

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր           «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով՝ ընդլայնվել է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթով քննվող գործերի շրջանակը՝ դրանում ընդգրկելով բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկումը, ընդլայնվել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ նման իրավունք վերապահելով նաև դատարաններին, հասարակական կազմակերպություններին, Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև համայնքի ավագանու խմբակցություններին և համայնքի ավագանու անդամների մեկ հինգերորդին՝ վերջիններիս հնարավորություն տալով վիճարկել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը. սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը. սահմանվել են վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու դեպքում կասեցման ժամկետները. նախատեսվել է վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթի կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի գործողությունը դատարանի կողմից կասեցնելու հնարավորությունը. նախատեսվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթով գործերի քննության հստակ ժամկետներ. սահմանվել են ուժը կորցրած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահերը և դրա հետևանքները. քաղաքացիական, քրեական և վարչական դատավարություններում որպես գործի վարույթը կասեցնելու հիմք նախատեսվել է դատարանների կողմից վարչական դատարանին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով դիմելու որոշում կայացնելը, ինչպես նաև սահմանվել են կասեցված վարույթի վերսկսման հիմքերը. սահմանվել են հասարակական կազմակերպությունների կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վիճարկման պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման պայմանները. նախատեսվել է վարչական դատարանի կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում դեռևս չկատարված անբողոքարկելի վարչական ակտով դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու մասին դիմում է ներկայացնելու պարտականություն. սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմում ներկայացնելու համար վճարվող պետական տուրքի չափը, ինչպես նաև պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտների շրջանակը:
1 8782

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.11.2018 - 07.12.2018

«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծը Հրապարկվում է «Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծի՝ 23.10.2018 - 07.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը
0 7371

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.10.2018 - 07.11.2018

«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Դատական վիճակագրության հավաք­ման և վարման կարգը, ըստ դատական գործի տեսակի դատա­կան գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրա­պարակման ենթակա վիճակագրա­կան տվյալների ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվություն­ների բովանդակության նկարագրությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ն և թիվ 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում են՝ 1) ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը. 2) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը. 3) դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը. 4) պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը:
0 7770

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.10.2018 - 02.11.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) ներդրված պարզեցված վարույթը գործը ընդհանուր հայցային վարույթից տարբերվող հեշտացված ընթացակարգի միջոցով քննելու հնարավորություն է ստեղծել: Այդուհանդերձ, այս վարույթի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քաղաքացիական գործերի քանակի աննախադեպ աճի պատճառների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարած գործոնային վերլուծությունը[1] թույլ են տալիս եզրահանգել, որ պարզեցված վարույթի ինստիտուտը որոշակի կատարելագործման կարիք ունի: Այսպես՝ Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ: Մինչդեռ այս կարգավորումից պարզ չէ, թե որ պահն է հիմք ընդունվում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելու համար՝ հայցադիմում ներկայացնելու պահը, թե դրանից հետո. Օրենսգիրքը չի պարունակում դրույթներ արտարժույթով ներկայացված պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքության որոշման վերաբերյալ, ինչը արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում կարող է խնդրահարույց լինել. Օրենսգիրքը չի նախատեսում պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գործին մասնակցող անձանց գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ, ինչը, սակայն, այս վարույթի արդյունավետությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման նախադրյալներ ապահովելու համար անհրաժեշտ է թվում. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, այնուամենայնիվ գործնականում պարզեցված վարույթով որոշակի հարցեր պարզելու համար առաջանում է դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն: Այսպես, հայցից հրաժարվելու, հաշտության համաձայնություն կնքելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել դատական նիստ հրավիրելու հնարավորություն. Օրենսգրքի 302-րդ հոդվածից հետևում է, որ պարզեցված վարույթի կարգով գործը քննելու դեպքում դատարանի կողմից կայացվող վճռի պատճառաբանական մասի բովանդակությանը ներկա­յացվող պահանջները ընդհանուր կարգով քննվող գործերով կայացվող վճիռների պատճառաբանական մասին ներկայացվող պահանջների համեմատ քիչ են: Այնինչ, վերջին տարիներին բռնագանձման պահանջների կտրուկ աճը և այդ գործերով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների սակավաթվությունը վկայում են, որ բոլոր դեպքերում վճիռը պատճառաբանելը դատարանի համար առաջացնում է անհարկի ծանրաբեռնվածություն[2]: Ներկայումս պարզեցված վարույթ կիրառելու հարցը դատարանը լուծում է հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում, այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացված լինելու պարագայում կայացվում է պարզեցված վարույթ կիրառելու մասին առանձին որոշում: Բացի այդ, պարզեցված վարույթով գործի քննության ընթացքում որոշակի գործողությունների կատարման համար սահմանված են ժամկետներ, որոնց հաշվարկումը ևս լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանին: Ամբողջ վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:   [1] Մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգը (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf): [2] Դատարաններում 2013-2017 թվականներին ստացված քաղաքա­ցիական գործերի վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի ընթացքում ստացված քաղաքացիական գործերի 83.5% եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որի 80 տոկոսի հայցագինը հիմնականում չի գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը։ Ընդ որում, տվյալ կատեգորիայի գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքները չեն գերազանցում 1%-ը (ավելի մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի 38-39-րդ էջերը) (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):
1 11820

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7795

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 02.07.2018 - 17.07.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենսգրքի՝ հատուկ հայցային վարույթներին վերաբերող գլխում լրացվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պաշտպանական որոշման կայացման վարույթին վերաբերող դրույթներ:
0 8059

Քննարկվել է 25.05.2018 - 09.06.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: 
6 11430

Քննարկվել է 07.03.2018 - 22.03.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության օրենսգրքերում և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են գործնականում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների իրացման ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարմանը և նշված ինստիտուտների բնականոն գործունեության ապահովմանը:
3 10730

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.11.2017 - 17.11.2017

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի և բողոքների ընդդատության հետ կապված հարցերի համապարփակ  իրավակարգավորմամբ:
0 9390