Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի և բողոքների ընդդատության հետ կապված հարցերի համապարփակ  իրավակարգավորմամբ:

  • Քննարկվել է

    12.04.2019 - 27.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8114

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Թումասյան

14.04.2019

ՀՀ ՔԿՕ-ն բացառապես վերաբերելի է դատապարտյալներին, նրանց իրավունքներին և պարտականություններին, պատժի կրման կարգին ու պայմաններին և այլն, հետևաբար կալանավորված անձանց վերաբերող նորմեր այստեղ նախատեսվել չեն կարող: Այդ նորմաերի ամրագրման համար պետք է փոփոխություն իրականացվի Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում: Իսկ Նախագծի 4-րդ հոդվածից պետք է հանել "Կալանավորված անձը կամ" բառերը:

Տեսնել ավելին