Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, աղբի տեղադրման վայրը տնօրինողները կամ համայնքի ղեկավարը առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման, աղբավայրի վնասակար ազդեցության մշտադիտարկման, լիազոր մարմիններին մշտադիտարկման տվյալների ներկայացման հարցում, իսկ ստացված տվյալների հիման վրա իրականացվող միջոցառումների միջոցով կնվազեցվի շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցությունը։
Մնաց {days} օր
0 4165

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին»  «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի  աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի   իրականացման կանոնակարգումը՝ աղբավայրերի և դրանց հարակից տարածքներում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի, հողի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, հավաքագրումն ու լիազոր մարմնին ներկայացումը։
Մնաց {days} օր
0 4324

Քննարկվել է 25.08.2023 - 15.09.2023

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն  տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար: Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։
Մնաց {days} օր
1 6042

Քննարկվել է 24.08.2023 - 08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա չափաքանակ։ 2023 թվականի համար ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի  N 475-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300000կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր՝ 299943կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը: Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Մնաց {days} օր
0 4951

Քննարկվել է 15.08.2023 - 30.08.2023

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի իրավասության ներքո և» բառերով։
Մնաց {days} օր
0 5195

Քննարկվել է 14.08.2023 - 04.09.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Աշխատանքային գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք գրեթե անհնարին են դարձրել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտերի բավարարումը:
Մնաց {days} օր
0 4105

Քննարկվել է 14.08.2023 - 29.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի ընդունումը պայմանավորված է վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունների տրամադրման իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Որոշման կարգավորման առանցքային ուղղությունը վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունների տրամադրման իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջն է։ Որոշման հավելված N2-ում կատարվող լրացումը պայմանավորված է հավելված N3-ի հետ համապատասխանությամբ։
Մնաց {days} օր
0 3094

Քննարկվել է 04.08.2023 - 25.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 832-Ն և 2009 թվականի հուլիսի 23-ի N 831-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ իրավական ակտերը: Մշակվում է «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» և «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծեր, որտեղ մանրամասն նկարագրվում է բուսական և կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգերը, տվյալների տրամադրման մերժման հիմքերն ու ժամկետը, մշակվել է նաև պետական կադաստրի տվյալների ստացման համար հայտի ձև:
Մնաց {days} օր
0 3957

Քննարկվել է 04.08.2023 - 25.08.2023

«Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»  «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացն առավել կանոնակարգված կդառնա, վերոնշյալ իրավական ակտը կունենա օրենքով ամրագրված լիազորող նորմ:
Մնաց {days} օր
0 3806
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: