Լրամշակման փուլում է
«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմամբ և այդ կապակցությամբ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-522-Ն օրենքի ընդունմամբ, որով Կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը։
Նախագծի ընդունմամբ կամրագրվի ՄԱԿ ԿՓՇԿ և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության՝ ջերմոցային գազերի արտանետումների/կլանումներ գույքագրման, դրա հիման վրա ջերմոցային գազերի ազգային կադաստրի կազմման, ինչպես նաև ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն ներկայացնելու ընթացակարգերը։
-
Քննարկվել է
29.11.2023 - 14.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Կադաստր, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2675
Տպել