Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

  1. Սույն կարգով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման հետ կապված հարաբերությունները:
  2. Ջերմոցային գազերի գույքագրման նպատակն է ապահովել.
  • ջերմոցային գազերի գույքագրումը` թափանցիկության, ճշգրտության ամբողջականության, համադրելիության և հետևողականության սկզբունքների կիրառմամբ,
  • Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը,
  • համաձայն ՄԱԿ ԿՓՇԿ Կողմերի Համաժողովի համապատասխան որոշումներով սահմանված կարգի՝ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության ներկայացումը,
  • կլիմայի փոփոխության հետ առնչվող ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման առաջընթացի գնահատման համար ջերմոցային գազերի արտանետումների մասին տեղեկատվության տրամադրումը:
  1. Սույն կարգով սահմանվում են՝
  • ջերմոցային գազերի գույքագրման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և հավաքագրման ինստիտուցիոնալ կառուցակարգերը,
  • ջերմոցային գազերի գույքագրման և ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության կազմման ընթացակարգերը,
  • ջերմոցային գազերի գույքագրման որակի ապահովման և շտեմարանի վարման իրավական ասպեկտները:
  • Քննարկվել է

    29.11.2023 - 14.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Կադաստր, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2686

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ