Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից։ Նախագծի ընդունմամբ  կսահմանվի սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի Կոնվենցիայի պահանջներին, կարգելվի ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը  և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը։ Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները աստիճանաբար կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրա փուլային դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։

  • Քննարկվել է

    24.11.2023 - 10.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2174

Տպել