Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի

N 160-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» 04.03.2026թ. ՀO-71-Ն oրենքով (այսուհետ՝ Օրենք) պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ կատարված փոփոխությունները ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ (այսուհետ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիր) իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .03.2026թ. N –Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, Օրենքով սահմանվել է կնքված առաջին հինգ տարի ժամկետով պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով այդ զինծառայողների կողմից երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս պատվովճար հաշվարկելու հնարավորություն: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողի հետ կնքված պայմանագիրը համարվում է առաջին պայմանագիր, իսկ   33-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողի կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կամ նույն հոդվածի 1-ին մասում նշված այլ հիմքերով կնքված պայմանագիրը համարվում է հերթական պայմանագիր: Օրենքի պահանջներն իրացնելու նպատակով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում առաջարկվում է երկու տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 1.500.000 դրամ, իսկ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 5.000.000 դրամ (որպեսզի զինծառայողները նախապատվություն տան հինգ տարի ժամկետով հերթական պայմանագրի կնքմանը): Ընդ որում, առաջարկվող պատվովճարների չափերը հնչեցվել են Օրենքի ընդունմանը նախորդող քննարկման ժամանակ և այդ տեղեկատվությունը ներառված է Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման տեղեկանքում, որով և ներկայացվել է Օրենքի ֆինանսական գնահատականը:

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ուսումնական փուլի հետ կապված փոփոխությունները և  «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը դյուրինացնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու զեկուցագիր ներկայացնելու հնարավորությունը պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալու փոխարեն սահմանել պարտադիր զինվորական ծառայության առաջին 4 ամիսը լրանալու դեպքում: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության ընդունման պայման հանդիսացող դրույթը համապատասխանեցնել պայմանագրային զինծառայողների ատեստավորմանը վերաբերող՝ Օրենքով կատարված փոփոխությանը:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով սահմանվում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնող պայմանագրային զինծառայողների կողմից Օրենքով սահմանված ժամկետներով հերթական պայմանագրեր կնքվելու դեպքում հաշվարկվող պատվովճարների չափերը, դրա հետ կապված կարգավորումները, ինչպես նաև փոփոխվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու զեկուցագիր ներկայացնելու ժամկետը և ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության ընդունման պայման հանդիսացող կարգավորումը համապատասխանեցվում է Օրենքի դրույթներին:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կանխատեսվում է ոչ շուտ, քան 2030 թվականի առաջին կիսամյակը, քանի որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով առաջին պայմանագրերը կնքվել են 2023թ. փետրվարին, դրանց 5-ամյա ժամկետն ավարտվում է 2028թ. փետրվարին, եթե ընդունենք, որ նշված ժամկետից հետո 1000 զինծառայող ցանկություն կհայտնի շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը 2 կամ 5 տարի պայմանագրային ժամկետով, ապա 2 տարվա դեպքում 2030 թվականին համար պարգևավճարի ուղղությամբ ծախսը կկազմի 1,500.0 հազ. դրամ, իսկ 5 տարով կնքելու դեպքում՝ 2033թ. առաջին կիսամյակին ծախսը կկազմի 5,000.0 հազ. դրամ:

        5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ  

Որոշման նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինվորական ծառայության շահադրդման թե նյութական և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:  

  • Տևողություն

    31.03.2026 15.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 198

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: