«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում և 1-ին կետի 2-րդ ենթակետում «պայմանագրի» բառը փոխարինել «առաջին և հերթական պայմանագրերի» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և 2-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) սույն որոշմամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած և առաջին անգամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով՝
ա. երկու տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 1.500.000 դրամ.
բ. հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 5.000.000 դրամ:».
3) որոշման 1-ին հավելվածում՝
ա. 3-րդ կետում «6 ամիսը» բառերը փոխարինել «4 ամիսը» բառերով.
բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «մարտական պատրաստության հիմնական առարկաներից» բառերը փոխարինել «ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով» բառերով.
գ. 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Սույն կարգի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողը կարող է կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով կնքել հերթական պայմանագիր՝ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներով:».
4) որոշման 2-րդ հավելվածի վերնագրում և 1-ին կետի 2-րդ ենթակետում «պայմանագրի» բառը փոխարինել «առաջին և հերթական պայմանագրերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026թ. Երևան
-
Տևողություն
31.03.2026 15.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 197
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: