Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ                         

   2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1.      Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է գոյություն ունեցող դպրոցների շենքերի բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման, ինչպես նաև դրանց հետագա քայքայումից պահպանելու անհրաժեշտությամբ:

 

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների հիման վրա դրանց վերակառուցման նպատակահարմար մակարդակի որոշման չափանիշները սահմանող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) 26-րդ կետի համաձայն՝  բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների (դպրոցներ, ուսումնարաններ, բուհեր և այլն), շենքերի հիմնական նորոգման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում պատվիրատուն, որպես պարտադիր պահանջ, պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում սույն շինարարական նորմերում ամրագրված դրույթներին համապատասխան:

Նորմերի 1-ին աղյուսակի համաձայն՝ ուսումնական հաստատությունների (դպրոցներ, ուսումնարաններ, ԲՈՒՀ-եր, միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններ և այլն) շենքերի վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակը սեյսմազինվածության բարձրացումն է։

Ներկայումս արձանագրվում են դեպքեր, երբ  դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում դրանց տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար և պարզվում է, որ դրանք ունեն Նորմերով սահմանված վերականգնում մակարդակն ապահովող միջոցառումների իրականացման կարիք։ Սակայն, նշված դեպքերում Նորմերի դրույթների համաձայն՝ պետք է իրականացնել սեյսմազինվածության բարձրացման միջոցառումներ։

Հաշվի առնելով, որ շենքերի սեյսմազինվածության բարձրացման համար պահանջվում է մեծածավալ և ծախսատար շինարարական միջոցառումների իրականացում՝ դպրոցի բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման, ինչպես նաև շենքերը հետագա քայքայումից պահպանելու համար նմանատիպ դեպքերում Նախագծով առաջարկվում է իրականացնել վերականգնում մակարդակն ապահովող միջոցառումներ։

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում,

- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»                N 531-Լ որոշում:

Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

 

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4.    Ակնկալվող արդյունքը

Դպրոցների շենքերի վերակառուցման նպատակահարմար մակարդակի որոշման չափանիշների հստակեցում և կանոնակարգում։

  • Տևողություն

    30.03.2026 14.04.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 232

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: