ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » ___________2026 թ. N____________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
______________________________________________________________________________
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 87-Ն հրամանի հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«Մանկական նախադպրոցական հիմնարկների, բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների (բացառությամբ՝ դպրոցների), հիվանդանոցների, ծննդատների, պոլիկլինիկաների, մշակութային և մարզական օբյեկտների, սանիտարահամաճարակաբանական, շտապ օգնության և հրշեջ կայանների շենքերի հիմնական նորոգման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում պատվիրատուն, որպես պարտադիր պահանջ, պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում սույն շինարարական նորմերում ամրագրված դրույթներին համապատասխան: Դպրոցների դեպքում՝ ելնելով տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից, բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման պահանջներից, ինչպես նաև հետագա քայքայումից պահպանման համար թույլատրվում է իրականացնել սույն շինարարական նորմերով սահմանված վերականգնում մակարդակն ապահովող միջոցառումներ։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Տևողություն
30.03.2026 14.04.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 232
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: