Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

1 ԱնհրաժեշտությունըՍահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործման իրականացումը անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և մաքսային հսկողության ոլորտներին։ Վերոգրյալի համատեքստում առաջացել է անհրաժեշտություն սահմանելու և հստակ կարգավորելու համապատասխան պետական լիազորված մարմինների կողմից համաձայնությունների տրամադրման միասնական, հստակ և կանխատեսելի ընթացակարգ, որը կապահովի օրենսդրական պահանջների լիարժեք կիրարկումը, միջգերատեսչական փոխգործակցության արդյունավետությունը, ինչպես նաև պետական անվտանգության և ռազմավարական շահերի պատշաճ պաշտպանությունը։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ հատուկ նշանակության սահմանային հողերում և սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման, ինչպես նաև սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք կարող է տրամադրվել բացառապես սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի՝ Ազգային անվտանգության ծառայության համաձայնության առկայության դեպքում, որը ներկայացվում է ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից։

Միաժամանակ, 2025 թվականի նոյեմբերի 13-ին ընդունված ՀՕ-395-Ն օրենքով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործման գործունեության իրականացման համար սահմանվել է միջգերատեսչական համակարգված մոտեցում։ Մասնավորապես, ամրագրվել է, որ նշված տարածքներում ընդերքօգտագործումը կարող է իրականացվել միայն ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների պետական լիազորված մարմինների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում տրված համաձայնությունների առկայության դեպքում։

Նույն փոփոխություններով սահմանվել է նաև, որ նշված համաձայնությունները կարող են ներկայացվել լիազոր մարմին համապատասխան բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից համաձայնության տրամադրման օրվանից հաշված վեց ամսվա ընթացքում, ինչը պայմանավորում է համապատասխան ընթացակարգի հստակ և միասնական կարգավորման անհրաժեշտությունը։

3 Կարգավորման նպատակը և բնույթըՆախագծի նպատակը սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործման գործընթացում ազգային անվտանգության, արտաքին գործերի, պաշտպանության և մաքսային հսկողության բնագավառների պետական լիազորված մարմինների կողմից համաձայնության տրամադրման ընթացակարգի սահմանումն է, որի միջոցով ձևավորվում է այդ մարմինների մասնակցության հստակ իրավական շրջանակ և ապահովվում է համաձայնությունների տրամադրման գործընթացի միասնականացումը, պարզեցումը և վարչարարության արդյունավետության բարձրացումը։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՍույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի հստակ և կանխատեսելի իրավական կարգավորում սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու համար համաձայնությունների տրամադրման համար։ Կբարձրանա միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունը, կնվազեն վարչարարական ռիսկերը։

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում չի նախատեսվում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի  «28 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնից (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր)։

  • Տևողություն

    27.03.2026 13.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 94

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: