Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_______________ 2026 թվականի N _____-Ն

 

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԻՍԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 30-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հաստատել սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

         

Երևան

 

 

Հավելված N

ՀՀ կառավարության 2026 թվականի

_______________-ի N _____-Ն որոշման

 

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԻՍԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1.             Սույն հավելվածով սահմանվում է սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը։

2.            Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործումը թույլատրվում է բացառապես սույն հավելվածով սահմանված կարգով ստացված համապատասխան համաձայնությունների առկայության դեպքում։

3.            Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը թույլատրվում է միայն  ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների պետական լիազորված մարմինների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից իրենց իրավասությունների շրջանակներում տրված գրավոր համաձայնությունների առկայության դեպքում։

4.            Տրված համաձայնությունները դիմումատուն ներկայացնում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին՝ ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից, համաձայնության տրամադրման օրվանից հաշված վեց ամսվա ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված համաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ սույն հավելվածով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դիմումի քննարկման համար, և դիմումատուն պարտավոր է սույն հավելվածով սահմանված կարգով հայցել և ներկայացնել նոր համաձայնություն։

5.            Համաձայնություն հայցելու նպատակով իրավաբանական անձը (այդ թվում՝ օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որը ցանկանում է ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով, դիմում է ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների պետական լիազորված մարմիններին, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմնին՝ ներկայացնելով գրավոր դիմում, որին կցվում են՝

1)             դիմումատուի պետական գրանցման համարը, տնօրենի կամ լիազորված անձի հեռախոսահամարը,

2)            երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները) կամ հաստատված օգտակար հանածոների ցանկը,

3)            նախատեսվող աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը,

4)            օգտակար հանածոյի երևակման կամ հանքավայրի տեղադիրքի մասին տեղեկատվությունը՝ ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական և ՍԿ-42 (CK-42) կոորդինատային համակարգերով,

5)            օգտակար հանածոյի երևակման կամ հանքավայրի տեղադրության քարտեզ-սխեման՝ նշելով սահմանային շերտի, սահմանային գետի և (կամ) մաքսային հսկողության գոտու նկատմամբ դիրքը,

6)            նախատեսվող ընդերքօգտագործման աշխատանքների համառոտ նկարագրությունը,

7)            դիմումը ներկայացնելու օրվան նախորդող առավելագույնը 10 օրվա վաղեմությամբ կատարված գեոդեզիական չափագրումներով քարտեզ-սխեմա, որը կարտացոլի նախատեսվող գործունեության փաստացի տեղադիրքը բնության մեջ և հեռավորությունը գետի հունից։

6.  Համապատասխան պետական լիազորված մարմինները (այսուհետ՝ լիազոր մարմին) ոչ ուշ, քան դիմումի ստացման օրվանից երեսուն աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են դրանք և դիմումատուին գրավոր տեղեկացնում են համաձայնությունը տրամադրելու կամ համաձայնություն տալը մերժելու մասին։ Համաձայնություն տալը մերժելու դեպքում լիազոր մարմինը ներկայացնում է մերժման հիմնավորումները, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքի։

7.  Ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը համաձայնություն տալը մերժելու դեպքում դիմումատուին չի ներկայացնում մերժման հիմնավորումները։

8.  Ոչ լրակազմ փաթեթ ներկայացնելու կամ ներկայացված փաստաթղթերում թերությունների՝ վրիպումների, անճշտությունների կամ այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը վերադարձնում է փաթեթը լրակազմման՝ հստակ նշելով հայտնաբերված թերությունները։

9.  Տեղեկացումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն պարտավոր է վերացնել նշված թերությունները և լրացված փաստաթղթերը ներկայացնել լիազոր մարմին, այս դեպքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև դիմումատուի կողմից լրակազմված փաթեթի ներկայացման օրը, բայց ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրը։

10.          Եթե սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվում, ապա լիազորված մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի ղեկավար                                        Ա Հարությունյան

 

  • Տևողություն

    27.03.2026 13.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 96

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: