Լրամշակման փուլում է
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Տեղեկանք
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման մասին
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` օրենքը չի տարածվում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց վրա: Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայողների ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում պահպանվում է նրանց վարձատրությունը:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նշված են զինծառայողին հավասարեցված անձինք, սակայն որոշակի սոցիալական երաշխիքների համակարգում: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել օրենքի գործողության շրջանակը:
Իրավակիրառական պրակտիկայում խնդիր է ծագել նաև մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած անհատ ձեռնարկատիրոջ մայրության նպաստի իրավունքն իրացնելու դեպքում: Այսպես, համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-ին հոդվածի 2-րդ մասի՝ անհատ ձեռնարկատիրոջը (այդ թվում` գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած) մայրության նպաստ նշանակվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով: Ըստ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի` մայրության նպաստ նշանակվում է, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում: Ստացվում է` մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած անհատ ձեռնարկատերը մայրության նպաստի իր իրավունքը չի կարող իրացնել վերոնշյալ օրենքներից և ոչ մեկով:
Իրավակիրառական պրակտիկայում ծագած մեկ այլ խնդիր առնչվում է մայրության նպաստի չափին: «Պետական նպաստների մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքներով տրված իրավակարգավորումների համաձայն` թե' աշխատող և թե' չաշխատող կնոջ համար սահմանված է մայրության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող եկամտի նվազագույն շեմ, այն է` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի (չաշխատող մայրերի համար) կամ այդ չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (աշխատող մայրերի համար) հիսուն տոկոսը: Այս մեծությունից օրենքով սահմանված կարգով հաշվարկված մայրության նպաստի չափը ներկայումս 126645 դրամ է:
Գործնականում, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով, վճարվող մայրության նպաստի չափը կարող է էականորեն քիչ լինել վերոնշյալ 126645 դրամից: Օրինակ` այն դեպքում, երբ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հղիության և ծննդաբերության արձակուրդի 3-րդ օրը, նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից հաշվարկելու դեպքում մայրության նպաստի չափը կազմում է 3590 դրամ, հարկումից հետո` 2714 դրամ:
Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում նպաստի տրամադրմանն առնչվող հարաբերությունները կարգավորող` օրենքի 14-րդ հոդվածը կիրառելիս խնդիր է ծագում այն դեպքում, երբ գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար ներկայացվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել, որ նպաստի իր իրավունքն անձը կարող է իրացնել, եթե ժամանակավար անաշխատունակության ժամանակահատվածի համար նա չի վարձատրվել:
Գործնականում ժամանակավոր անաշխատունակության դեպքում պետական աջակցությունից չի օգտվում քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձը:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Վերոնշյալ խնդիրները կարգավորելու նպատակով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ`
- օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների ծառայողների վրա (օրենքի դրույթը հստակեցվում է).
- հղիության 154-րդ օրը և դրանից հետո` մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրն ընկած ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվանից.
- աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած` օրենքով սահմանված օրերի համար, եթե այդ օրերի (հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի` ժամանակավոր անաշխատունակության օրերի) համար վարձու աշխատողը չի վարձատրվել.
- վարձու աշխատողի` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելու (աշխատանքից ազատվելու՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու (անկախ լուծվելու հանգամանքից) կամ անհատ ձեռնարկատիրոջ` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնավարումը ավարտվելու (գործունեությունը դադարեցվելու) օրվանից հետո հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի մնացած օրերի համար մայրության նպաստը հաշվարկվում է օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսից).
- վարձու աշխատողի` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքով հղիության և ծննդաբերության արձակուրդը ընդհատվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտվելու դեպքում մայրության նպաստը վերահաշվարկելիս հղիության և ծննդաբերության արձակուրդի մնացած` վերահաշվարկման ենթակա օրերի համար այն հաշվարկվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից.
- քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձն իր նպաստի իրավունքը իրականացնում է այդ հիմնարկում պատիժը կրող անձի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերոնշյալից բացի, նախագծով առաջարկվում է կատարել խմբագրական որոշ փոփոխություններ:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով, որպես չաշխատող մայր, մայրության նպաստի իրավունքը կարող է իրացնել նաև մինչև հղիության 154-րդ օրն ընկած ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը, ինչպես նաև եկամտային հարկ չվճարած` վարձու աշխատողը և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը:
Նախագծերի ընդունման դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների չափը գնահատել հնարավոր չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսիսի 14-ի N 1024-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում:
-
Քննարկվել է
03.03.2017 - 19.03.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
03.03.2017 10:36
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 13203
Տպել