Լրամշակման փուլում է
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, քրեակատարողական և փրկարարական ծառայողների վրա: Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում պահպանվում է նրանց վարձատրությունը:
- Սույն օրենքով մայրության նպաստի իրավունք չունեցող անձին մայրության նպաստ տրամադրելուն, նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1 1-ին մասի նախաբանում «նպաստի» բառը փոխարինել «նպաստների» բառով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «և բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերի» բառերով.
3) 2-րդ մասից հանել «ժամանակավոր անաշխատունակության և մայրության» բառերը.
4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Հղիության 154-րդ օրը և դրանից հետո` մինչև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (այսուհետ` հղիության և ծննդաբերության արձակուրդ) իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով:».
5 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը, կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):».
5) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ մասեր.
«4.1. Վարձու աշխատողին մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար` աշխատանքի չներկայանալու օրվանից:
4.2. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար, այդ ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից: Մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը` սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվանից:».
7 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն, իսկ միաժամանակ վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսանալու դեպքում` յուրաքանչյուր գործատուն և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում և վճարում է հիմնական գործատուն: Միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն (համատեղությամբ աշխատելու դեպքում` հիմնական գործատուն):»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`
1 1-ին մասի «աշխատանքային օրվանից» բառերից հետո լրացնել «, եթե այդ օրերի համար վարձու աշխատողը չի վարձատրվել» բառերը.
2 2-րդ մասի «օրերի համար» բառերից հետո լրացնել «, եթե այդ օրերի համար վարձու աշխատողը չի վարձատրվել» բառերը:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում «ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «ժամկետը լրանալը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում «ժամանակահատվածի» բառից հետո լրացնել «օրացուցային օրերի» բառերը:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածում «ժամանակահատվածի» բառից հետո լրացնել «օրացուցային օրերի» բառերը:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում`
1 վերնագրում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստը» բառերը փոխարինել «Նպաստը» բառով,
2 1-ին մասը «աշխատավարձից (եկամտից)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերի» բառերը,
3 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին մաս.
«1.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում` վարձու աշխատողի` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելու (աշխատանքից ազատվելու՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու (անկախ լուծվելու հանգամանքից) կամ անհատ ձեռնարկատիրոջ` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտվելու (գործունեությունը դադարեցվելու) օրվանից հետո հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի մնացած օրերի համար մայրության նպաստը հաշվարկվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:».
4 9-րդ մասում «որպես եկամուտ» բառերը փոխարինել «այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ» բառերով.
5) 9-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին մաս.
«9.1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում սույն հոդվածի 9-րդ մասը կիրառվում է յուրաքանչյուր գործատուի վճարած եկամտի հաշվառման համար:».
7) 10-րդ մասում «անցնելը» բառը փոխարինել «ընդունվելու ամիսը» բառերով, իսկ «լիազոր մարմնի» բառերը` «լիազոր մարմնի կամ հարկային մարմնի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալի, ինչպես նաև կալանավորված անձի նպաստը հաշվարկելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու կամ դադարելու դեպքերում հղիության և ծննդաբերության արձակուրդի չօգտագործված օրերի համար վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված մայրության նպաստի գումարը հետ է պահվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
2) 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակության նոր` 5.1-ին և 5.2-րդ մասեր.
«5.1. Եթե վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվել է օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքով կամ օրենքով սահմանված կարգով դադարել է անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեությունը, ապա հղիության և ծննդաբերության արձակուրդի չօգտագործված օրերի համար վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:
5.2. Եթե վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվել է աշխատանքի վերադառնալու հիմքով կամ անհատ ձեռնարկատերը օրենքով սահմանված կարգով վերսկսել է ձեռնարկատիրական գործունեությունը, ապա հղիության և ծննդաբերության արձակուրդի չօգտագործված օրերի համար վճարված մայրության նպաստի գումարը ենթակա է հետպահման:»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ կետը «անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «և բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերի» բառերով, իսկ «անձինք)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3-րդ կետում նշված` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց» բատերով.
2) 1-ին մասի 3-րդ կետը «անհատ ձեռնարկատերը» բառերից հետո լրացնել «մինչև հղիության 154-րդ օրն ընկած ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը, եկամտային հարկ չվճարած` վարձու աշխատողը և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը» բառերով.
3) 2-րդ մասից հանել «(հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող)» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
03.03.2017 - 19.03.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
03.03.2017 10:36
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 13204
Տպել